пятница, 30 мая 2025 г.

ՀԱՂԱՐԾԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ

 

Մայիսի 29-ին, մարդաշատ էր՝ Հաղարծին վանական համալիրը այդ օրը Հայ Առաքելական եկեղեցիներում նշվումեր Համբարձման տոնը։ Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչները, ինչպես նաև՝ «Գործք Առաքելոց»–ը։ «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»։ Այդ օրը առավոտյան՝ Հաղարծին Վանական համալիրում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց նաև Հայրապետական մաղթանք, որովել ազդարարվեց տոնի սկիզբը։ Այնուհետև տեղի ունեցավ տոնական համերգ։ Տոնի սկզբում տեր Արտակ քահանա Միրզոյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, որը ուղեկցվեց օրհնությամբ և միասնական աղոտքով։ Միջոցառման ընթացքում աշուղական, ժողովրդական, Կոմիտասյան, ազգային և հայ կոմպոզիտորական գեղարվեստական ելույթներով ներկաներին դրական և անմոռանալի պահեր պարգևեցին՝ Դիլիջանից ժամանած համայնքի սիրված երգիչ, երաժիշտները և պարի համույթները։ Միջոցառման վերջում կազմակերպիչները իրենց Երախտագիտությունը հայտնեցին Հաղարծին վանքի խաչի քավոր տիար Կարեն Կիրակոսյանին՝ թե՛ սպասավոր մանուկներին նոր շապիկներ նվիրելու, թե՛ նյութական աջակցության համար, որ տրամադրվեց միջոցառմանը մասնակից մանուկներին և համույթներին տրանսպորտով ապահովելուն։ Համբարձման տոնին նվիրված միջոցառումը կազմակերպել էին Հաղարծին վանքի տիկնանց միությունը՝ օրհնությամբ տեր Արտակ քահանա Միրզոյանի։ Հրապարակման ներկայացրեց՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգը։ Լուսանկարները և տեսանյութերը «Տավուշի Թեմ / Diocese of Tavush of the Armenian Apostolic Church»-ի ֆեյսբուկյան էջից։ #ՀամբարձմանՏոն #Հաղարծին #ՏավուշիԹեմ #ՀայԱռաքելականԵկեղեցի #ՍուրբՊատարագ #ԱզգայինՊար #Դիլիջան

пятница, 23 мая 2025 г.

Թող ձեր ուղին լինի հստակ, երազանքներով լեցուն ու ձեռքբերումներով հարուստ։ Դավիթ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

Սիրելի՛ շրջանավարտներ, Լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ՝ դպրոցական Վերջին

դասն ազդարարող խորհրդանշական օրվա կապակցությամբ։ Դպրոցական տասներկու տարիները եղել են գիտելիքի, հոգևոր ձևավորման, մարդկային հարաբերությունների ու ազգային արժեքների ընկալման կարևորագույն փուլ։ Դուք անցել եք դժվարություններ, հաղթահարել եք փորձություններ, կերտել եք երազանքներ ու փոքր քայլերով, բայց հաստատուն, մոտեցել եք մեծահասակ կյանքի շեմին։ Այժմ ձեզ սպասում են ավելի լայն հորիզոններ, կարևոր որոշումներ և պատասխանատու ընտրություններ։ Ինչ ճանապարհ էլ ընտրեք, հիշե՛ք, որ կյանքի իրական չափանիշը մասնագիտության անունը չէ, այլ ճշմարիտ, ազնիվ ու հայրենանվեր կերպով ապրելը։ Թող ձեզ առաջնորդեն բարձր նպատակները, մաքուր հոգին և արմատավոր արժեքները, որ ուսուցանվել են կրթության այս սուրբ օջախում։ Երախտագիտությունս եմ հայտնում նաև մեր բոլոր ուսուցիչներին, ովքեր անմնացորդ նվիրվել են գիտելիքի փոխանցման կարևորագույն աշխատանքին ու ամեն օր սիրով, հոգատարությամբ կերտում են գիտակից, բանիմաց ու ազգային մտածողությամբ քաղաքացի: Սիրելի՛ շրջանավարտներ, Կրկին շնորհավորում եմ բոլորիդ նոր կյանքի փուլի մեկնարկի առիթով։ Թող ձեր ուղին լինի հստակ, երազանքներով լեցուն ու ձեռքբերումներով հարուստ։ Վստահ քայլեք դեպի ապագա, պահպանեք այն արժեքները, որոնք փոխանցել է դպրոցը, և եղեք ձեզնով հպարտանալու առիթ ստեղծող քաղաքացի։ Մաղթում եմ մեծ ուժ, լավատեսություն և շարունակական հաջողություններ։ Հարգանքով՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՎԱՅՐ ԵՒ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՅՈՒԹԸ ԵՒ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՖԵՅՍԲՈՒԿՅԱՆ ԷՋԻՑ

четверг, 22 мая 2025 г.

Շարունակվում են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքականության և որոշումների կայացման գործընթացներում ներգրավման խթանմանն ուղղված աշխատանքային քննարկումները։

Մայիսի 20-ին Վանաձորում գործող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության գրասենյակում հավաքվել էին 3 մարզերի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Պատճառը
մեկն էր՝ իր մեկնարկներ շարունակում հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքականության և որոշումների կայացման գործընթացներում ներգրավման խթանմանն ուղղված աշխատանքային քննարկումը։ Աշխատանքային քննարկումը մոդերացրեց ոլորտի փորձագետ Հայկ Մկրտչյանը։ Հանդիպումը սկսեց ծանոթության խաղավարժանքի միջոցով, որն էլ ավելի անմիջական դարձրեց հանդիպումը։ Այնուհետև սահիկաշարով հանգամանալից ներկայացրեց օրենսդրական փոփոխությունները, խոսեց ֆունցիոնալ գնահատման բաղադրիչների, էլեկտրոնային հարթակներից օգտվելու, ֆիզիկական, տեղեկատվական մատչելիության, սոցիալական, առողջական ծառայություններից օգտվելու, ջատագովության, անկախ կյանքի հմտությունների և համայնքային ծրագրերում ներառվելու ակտիվության մասին։
🤝 Հանդիպմանը մասնակցում էին Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում մասնակիցներին տրվեց խմբային աշխատանք, որի ընթացքում դերային խաղերի միջոցով կարողացան ներկայացնել իրենց առաջարկները։ «Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ քաղաքականությունները»,- վստահ են մասնակիցները։ Մասնակիցները հրաժեշտ տվեցին միմյանց՝ կրկին հանդիպելու ակնկալիքով։
Հանդիպումը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Վորլդ Վիժն Երեխաների Պաշտպանության հիմնադրամի», «Լիարժեք կյանք», «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից: Նյութը հրապարակման ներկայացրեց՝ Վաչե Գրիգորյանը։ Լուսանկարները՝ «#Agate_Rights_Defense_Center_For_Women_With_Disabilities_NGO»-ի ֆեյսբուկյան պաշտոնական էջից։




ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ, ԴԻԼԻՋԱՆԻ ՀՈՎՔ ՀՅՈՒՐԱՏԱՆԸ․․․

Բոլոր նրանց համար ովքեր նախընտրում են հանգիստ բնության գրկում և ցանկանում են ճաշակել գյուղական անարատ բնական հավելումներից պատրաստված առողջարար սնունդ։

Բազմաբնակավայր և խոշորացված Դիլիջան համայնքի, Հովք գյուղական բնակավայրում գտնվող՝ «Հովք» հյուրատունը գիշերակացից բացի իր հյուրերին է առաջարկում նաև վարպետաց դասեր։ Հյուրատան տիրուհի՝ տիկին Իրինան Ձեզ ցույց կտա թե ինչպես են թոնրում պատրաստում տնական, ավանդական
հայկական գաթան, լավաշը և այլ ցանկացած հայկական ուտեստներ։ Մեր մոտ կազմակերպվող վարպետաց դասերը համեմված են հարազատի ջերմ մթնոլորտով, հայկական երգով ու ընկերական զրույցներով։ Ցանկացողները կարող են գրել «Դիլի Տուր Ինֆո»-ի սոցիալական, տելեգրամյան պաշտոնական էջերին կամ զանգահարել՝ «Դիլի Տուր Ինֆո» առցանց բլոգ «091» 22-71-98, «093» 31-28-97 հեռախոսահամարներով։

Օրավարձով առանձնատուն Դիլիջանի կենտրոնում

Օրավարձով առանձնատուն Դիլիջան համայնքի (կենտրոնում)։ 🚿Հյուրատունը ապահովված է 🛁🛋️կոմունալ բոլոր հարմարություններով։ 👭Հյուրատունը հարմար է 12 հոգանոց ընտանեկան և ընկերական խմբերով հանգիստ նախընտրողների համար։ Հյուրատունը իր հաճախորդներին առաջարկում է մատչելի, հարմարավետ պայմաններ։ Մինչև 3 անձի ամրագրման դեպքում 1 օրվա արժեքն է՝ 15000 դրամ, իսկ յուրաքանչյուր 1 անձի ավելանալու դեպքում արժեքին կգումարվի 5000 դրամ։
🛍️Հյուրատունը տրամադրում է նաև մեկանգամյա օգտագործման պարագաներ։ 🏖️Հյուրատան բակում կա մեծ լողավազան, խորովածի վառարան, տաղավար, ավտոկայանատեղի։ Հյուրատան մոտակայքում կան խանութներ և մոտ է համայնքի վարչական կենտրոնական հրապարակին։ Իսկ եթե չունեք մեքենա, բայց ցանկանում եք այցելել Դիլիջան համայնքի տեսարժան վայրեր, կարող եք օգտվել «Դիլի Տուր Ինֆո» բլոգի կողմից կազմակերպվող ինդիվիդուալ և խմբակային տուրերից։ Բոլոր տուրերը կազմակերպվում են հարմարավետ մեքենաներով, բարեկիրթ և բանիմաց վարորդների ընկերակցությամբ։ Բլոգը կօգնի Ձեզ նաև տաքսիների ծառայություններից օգտվելու հարցում։ Բլոգի կողմից կազմակերպվող տուրերի և տաքսիների արժեքը չի ներառվում հյուրատան արժեքում։ Ամրագրման դեպքում կարող եք զանգահարել՝ «Դիլի Տուր Ինֆո» բլոգ՝ «091» 22-71-98 հեռախոսահամարով։








пятница, 2 мая 2025 г.

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԵՆՔ ՈՒԽՏ ՈՒՆԵՆՔ ՄԻՇՏ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ ԾՐԱԳԻՐԸ

Սիրելի՛ հետևորդներ, «10» տարի անց կրկին վերսկսում ենք «Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս» ճանաչողական, պատմամշակութային, էքսկուրսիոն ծրագիրը։ 2025 թվականի ծրագրի շրջանակներում պատրաստվում ենք բացահայտել Լոռվա հեքիաթային տեսարժան վայրերը։ Հետաքրքրեց շտապիր գրանցվել և դառնալ ծրագրի մասնակից։ Էքսկուրսիայի օրվա, ժամի մասին տեղեկատվությունը կլինի շուտով, միայն ասեմ, որ տուրերի մեկնարկը կտրվի բազմաբնակավայր և խոշորացված Դիլիջան համայնքի վարչական կենտրոնից։ Իսկ մինչ այդ ծանոթացեք ծրագրի մանրամասներին։ Ծրագրի նպատակն է մեր երիտասարդներին ավելի մոտեցնել հայկական մշակութային հարուստ ժառանգությանը, ճանաչելի դարձնել մեր եկեղեցիները, վանքերը, մատուռները, թանգարանները։ Ամրապնդել սերը դեպի հայկական ավանդույթները։ Այս նախագծի շրջանակներում այցելել ենք՝ Գառնի, Գեղարդ, Ծախկաձոր-Կեչարիսի եկեղեցի, ճոպանուղի, Երևան «կենդանաբանական այգի», Սևանավանք, Աբովյանի ՍԲ Հովհաննես եկեղեցի, «Խոր վիրապ», Երևանի «Հաղթանակի» զբոսայգի, Հաղարծին, Գոշավանք և Աղավնավանքի ՍԲ Աստվածածին եկեղեցի՝ «Ա՜խ նաբաթ»-ի վանական համալիր։ Ծրագրի մասին հրապարակում տեղադրվել էր՝ trip2.com զբոսաշրջային կայքում։ Հարցերի և գրանցման համար կարող եք այցելել ներքևում գտնվող հղումով՝

https://dilitourinfo.blogspot.com/ 







ՆԱՅՍ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀՅՈՒՐԱՏՈՒՆ

 2025 թվականի, զբոսաշրջային սեզոնին ընդառաջ իր հյուրընկալ դռներն է բացում՝ «Nais house» ընտանեկան հյուրատունը։ Հյուրատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով, առկա է մշտական տաք/սառը ջուր, ջեռուցման <<baxi>> համակարգ, ջրի բակ։ Տրվում է հյուրատան առաջին հարկը, առանձին մուտքով։ Հյուրատունը ունի 2 ննջասենյակ, 1 հյուրասենյակ միացված խոհանոցին, որը ապահովված է անհրաժեշտ կենցաղային պարագաներով, կահույքով։ Հյուրատունը

հարմար է 7 հոգանոց ընտանեկան և ընկերական խմբերով հանգիստ նախընտրողների համար։ Բակում առկա է ավտոկայանատեղի նախատեսված մինչև 3 մեքենայի համար, բացօթյա տաղավար, որտեղ կարող են տեղավորել մինչև 15+ անձ, մանղալ, ջեռուցվող լողավազան, ճոճանակ, ցանցաճոճ, խառույկի տեղ։ Տարածքը տեսահսկվում է և կա՝ WIFI։ Հավելենք, որ հյուրատունը տրվում է նաև մի քանի ժամով հանգիստ նախընտրողներին։ Հյուրատուն Ձեր մուտքը սկսվում էժամը՝ 13։00-ից։ «Դիլի Տուր Ինֆո»-ի միջոցով ամրագրման դեպքում, եթե կա ցանկություն կարող ենք կազմակերպել Ձեր տուրերը հարմարավետ և ամենագնաց մեքենաներով։ Մեր բարեկիրթ և համեստ վարորդների ուղեկցությամբ Դուք առիթ կունենաք բացահայտելու՝ Դիլիջանի և Տավուշի տեսարժան վայրերը։ Ամրագրման դեպքում անցեք ներքևում գտնվող՝ «Դիլի Տուր Ինֆո» բլոգի հղումով և կապվեք մեր հետ։ Կամ զանգահարել՝ «091» 22-71-98, «093» 31-28-97 հեռախոսահամարներով։ Մաղթում ենք հաճելի հանգիստ։