пятница, 30 мая 2025 г.

ՀԱՂԱՐԾԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ

 

Մայիսի 29-ին, մարդաշատ էր՝ Հաղարծին վանական համալիրը այդ օրը Հայ Առաքելական եկեղեցիներում նշվումեր Համբարձման տոնը։ Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչները, ինչպես նաև՝ «Գործք Առաքելոց»–ը։ «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»։ Այդ օրը առավոտյան՝ Հաղարծին Վանական համալիրում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց նաև Հայրապետական մաղթանք, որովել ազդարարվեց տոնի սկիզբը։ Այնուհետև տեղի ունեցավ տոնական համերգ։ Տոնի սկզբում տեր Արտակ քահանա Միրզոյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, որը ուղեկցվեց օրհնությամբ և միասնական աղոտքով։ Միջոցառման ընթացքում աշուղական, ժողովրդական, Կոմիտասյան, ազգային և հայ կոմպոզիտորական գեղարվեստական ելույթներով ներկաներին դրական և անմոռանալի պահեր պարգևեցին՝ Դիլիջանից ժամանած համայնքի սիրված երգիչ, երաժիշտները և պարի համույթները։ Միջոցառման վերջում կազմակերպիչները իրենց Երախտագիտությունը հայտնեցին Հաղարծին վանքի խաչի քավոր տիար Կարեն Կիրակոսյանին՝ թե՛ սպասավոր մանուկներին նոր շապիկներ նվիրելու, թե՛ նյութական աջակցության համար, որ տրամադրվեց միջոցառմանը մասնակից մանուկներին և համույթներին տրանսպորտով ապահովելուն։ Համբարձման տոնին նվիրված միջոցառումը կազմակերպել էին Հաղարծին վանքի տիկնանց միությունը՝ օրհնությամբ տեր Արտակ քահանա Միրզոյանի։ Հրապարակման ներկայացրեց՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգը։ Լուսանկարները և տեսանյութերը «Տավուշի Թեմ / Diocese of Tavush of the Armenian Apostolic Church»-ի ֆեյսբուկյան էջից։ #ՀամբարձմանՏոն #Հաղարծին #ՏավուշիԹեմ #ՀայԱռաքելականԵկեղեցի #ՍուրբՊատարագ #ԱզգայինՊար #Դիլիջան

Комментариев нет:

Отправить комментарий