Բոլոր նրանց համար ովքեր նախընտրում են հանգիստ բնության գրկում և ցանկանում են ճաշակել գյուղական անարատ բնական հավելումներից պատրաստված առողջարար սնունդ։Բազմաբնակավայր և խոշորացված Դիլիջան համայնքի, Հովք գյուղական բնակավայրում գտնվող՝ «Հովք» հյուրատունը գիշերակացից բացի իր հյուրերին է առաջարկում նաև վարպետաց դասեր։ Հյուրատան տիրուհի՝ տիկին Իրինան Ձեզ ցույց կտա թե ինչպես են թոնրում պատրաստում տնական, ավանդական հայկական գաթան, լավաշը և այլ ցանկացած հայկական ուտեստներ։ Մեր մոտ կազմակերպվող վարպետաց դասերը համեմված են հարազատի ջերմ մթնոլորտով, հայկական երգով ու ընկերական զրույցներով։ Ցանկացողները կարող են գրել «Դիլի Տուր Ինֆո»-ի սոցիալական, տելեգրամյան պաշտոնական էջերին կամ զանգահարել՝ «Դիլի Տուր Ինֆո» առցանց բլոգ «091» 22-71-98, «093» 31-28-97 հեռախոսահամարներով։
Комментариев нет:
Отправить комментарий