Սիրելի՛ շրջանավարտներ, Լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ՝ դպրոցական Վերջին
դասն ազդարարող խորհրդանշական օրվա կապակցությամբ։
Դպրոցական տասներկու տարիները եղել են գիտելիքի, հոգևոր ձևավորման, մարդկային հարաբերությունների ու ազգային արժեքների ընկալման կարևորագույն փուլ։ Դուք անցել եք դժվարություններ, հաղթահարել եք փորձություններ, կերտել եք երազանքներ ու փոքր քայլերով, բայց հաստատուն, մոտեցել եք մեծահասակ կյանքի շեմին։
Այժմ ձեզ սպասում են ավելի լայն հորիզոններ, կարևոր որոշումներ և պատասխանատու ընտրություններ։ Ինչ ճանապարհ էլ ընտրեք, հիշե՛ք, որ կյանքի իրական չափանիշը մասնագիտության անունը չէ, այլ ճշմարիտ, ազնիվ ու հայրենանվեր կերպով ապրելը։ Թող ձեզ առաջնորդեն բարձր նպատակները, մաքուր հոգին և արմատավոր արժեքները, որ ուսուցանվել են կրթության այս սուրբ օջախում։
Երախտագիտությունս եմ հայտնում նաև մեր բոլոր ուսուցիչներին, ովքեր անմնացորդ նվիրվել են գիտելիքի փոխանցման կարևորագույն աշխատանքին ու ամեն օր սիրով, հոգատարությամբ կերտում են գիտակից, բանիմաց ու ազգային մտածողությամբ քաղաքացի:
Սիրելի՛ շրջանավարտներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ նոր կյանքի փուլի մեկնարկի առիթով։ Թող ձեր ուղին լինի հստակ, երազանքներով լեցուն ու ձեռքբերումներով հարուստ։ Վստահ քայլեք դեպի ապագա, պահպանեք այն արժեքները, որոնք փոխանցել է դպրոցը, և եղեք ձեզնով հպարտանալու առիթ ստեղծող քաղաքացի։
Մաղթում եմ մեծ ուժ, լավատեսություն և շարունակական հաջողություններ։
Հարգանքով՝
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՎԱՅՐ ԵՒ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ՆՅՈՒԹԸ ԵՒ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՖԵՅՍԲՈՒԿՅԱՆ ԷՋԻՑ
Комментариев нет:
Отправить комментарий