Շարունակվում են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքականության և որոշումների կայացման գործընթացներում ներգրավման խթանմանն ուղղված աշխատանքային քննարկումները։
Մայիսի 20-ին Վանաձորում գործող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության գրասենյակում հավաքվել էին 3 մարզերի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Պատճառը


մեկն էր՝ իր մեկնարկներ շարունակում հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքականության և որոշումների կայացման գործընթացներում ներգրավման խթանմանն ուղղված աշխատանքային քննարկումը։ Աշխատանքային քննարկումը մոդերացրեց ոլորտի փորձագետ Հայկ Մկրտչյանը։ Հանդիպումը սկսեց ծանոթության խաղավարժանքի միջոցով, որն էլ ավելի անմիջական դարձրեց հանդիպումը։ Այնուհետև սահիկաշարով հանգամանալից ներկայացրեց օրենսդրական փոփոխությունները, խոսեց ֆունցիոնալ գնահատման բաղադրիչների, էլեկտրոնային հարթակներից օգտվելու, ֆիզիկական, տեղեկատվական մատչելիության, սոցիալական, առողջական ծառայություններից օգտվելու, ջատագովության, անկախ կյանքի հմտությունների և համայնքային ծրագրերում ներառվելու ակտիվության մասին։ 

Հանդիպմանը մասնակցում էին Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում մասնակիցներին տրվեց խմբային աշխատանք, որի ընթացքում դերային խաղերի միջոցով կարողացան ներկայացնել իրենց առաջարկները։ «Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ քաղաքականությունները»,- վստահ են մասնակիցները։ Մասնակիցները հրաժեշտ տվեցին միմյանց՝ կրկին հանդիպելու ակնկալիքով։ 
Հանդիպումը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Վորլդ Վիժն Երեխաների Պաշտպանության հիմնադրամի», «Լիարժեք կյանք», «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից: Նյութը հրապարակման ներկայացրեց՝ Վաչե Գրիգորյանը։ Լուսանկարները՝ «#Agate_Rights_Defense_Center_For_Women_With_Disabilities_NGO»-ի ֆեյսբուկյան պաշտոնական էջից։
Комментариев нет:
Отправить комментарий