Օրավարձով առանձնատուն Դիլիջան համայնքի (կենտրոնում)։ Հյուրատունը ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։ Հյուրատունը հարմար է 12 հոգանոց ընտանեկան և ընկերական խմբերով հանգիստ նախընտրողների համար։ Հյուրատունը իր հաճախորդներին առաջարկում է մատչելի, հարմարավետ պայմաններ։ Մինչև 3 անձի ամրագրման դեպքում 1 օրվա արժեքն է՝ 15000 դրամ, իսկ յուրաքանչյուր 1 անձի ավելանալու դեպքում արժեքին կգումարվի 5000 դրամ։
Հյուրատունը տրամադրում է նաև մեկանգամյա օգտագործման պարագաներ։ Հյուրատան բակում կա մեծ լողավազան, խորովածի վառարան, տաղավար, ավտոկայանատեղի։ Հյուրատան մոտակայքում կան խանութներ և մոտ է համայնքի վարչական կենտրոնական հրապարակին։ Իսկ եթե չունեք մեքենա, բայց ցանկանում եք այցելել Դիլիջան համայնքի տեսարժան վայրեր, կարող եք օգտվել «Դիլի Տուր Ինֆո» բլոգի կողմից կազմակերպվող ինդիվիդուալ և խմբակային տուրերից։ Բոլոր տուրերը կազմակերպվում են հարմարավետ մեքենաներով, բարեկիրթ և բանիմաց վարորդների ընկերակցությամբ։ Բլոգը կօգնի Ձեզ նաև տաքսիների ծառայություններից օգտվելու հարցում։ Բլոգի կողմից կազմակերպվող տուրերի և տաքսիների արժեքը չի ներառվում հյուրատան արժեքում։ Ամրագրման դեպքում կարող եք զանգահարել՝ «Դիլի Տուր Ինֆո» բլոգ՝ «091» 22-71-98 հեռախոսահամարով։
Комментариев нет:
Отправить комментарий