воскресенье, 8 марта 2026 г.

ՎԱՉԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ դուք յուրաքանչուրդ Աստվածային էակներեք, որ Ձեր ներկայությամբ և հմայքով գունավորում ու իմաստավորում եք մեր կյանքը։ Շնորհավորում եմ կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի առթիվ։ Դուք կարևոր դեր ունեք ընտանիքում, հասարակության մեջ և համայնքի զարգացման գործում։ Թող միշտ լուսավոր լինի Ձեր ճանապարհները, Ձեր ձայնը՝ լսելի, իսկ Ձեր իրավունքները՝ պաշտպանված։ Թող առողջությունն ու հաջողությունը, սերն ու երջանկությունը, հույսն ու հավատը միշտ լինեն ձեզ հետ։ Ուզում եմ, որ Ձեր կյանքի ամեն վայրկյանը լեցուն լինի՝ սիրո՛վ, ժպիտներո՛վ, ծաղիկներո՛վ և գարնանային գեղեցիկ ակնթարթներով։ Մաղթում եմ Ձեզ կանացի երջանկություն, սեր և ներդաշնակություն, սիրով լի ծաղկած անուշաբույր գարուններ։ Հարգանքո՛վ՝ Վաչե Գրիգորյան, մշակութային-զբոսաշրջային գործիչ, կազմակերպիչ և բլոգեր, «Դիլի Տուր Ինֆո» բլոգի հիմնադիր և համակարգող։

пятница, 9 января 2026 г.

ՊՐԵՄԻԵՐԱ՜ Ռազմիկ Բաղդասարյան՝ «Ման արի

Ողջույն՝ «Դիլի Տուր Ինֆո» բլոգի շատ սիրելի՛ հետևորդներ։ Նոր գեղեցիկ, տրամադրություն բարձրացնող երգ ենք բերել Ձեզ համար։ Աշուղ Նազելու մենահամերգի ելույթից և Ռազմիկի «Յութուբյան» պաշտոնական էջի պրեմիերայից հետո երգի առաջին պրեմիերայի վայելելու պատիվը տրված է «Դիլի Տուր Ինֆո» բլոգի հետևորդներին։ Երգում է երիտասարդ, շնորհալի երգիչ-երաժիշտ Ռազմիկ Բաղդասարյանը։ Ռազմիկի ինքնատիպ և ճիշտ մեկնաբանմամբ մեր հայկական, ժողովրդական, աշուղական երգերը նոր գույն ու իմաստ են ստանում։ 2025 թվականի Նոյեմբերի 4-ին՝ «Hin Ani Music Hall»-ում կայացավ բանասեր, մանկավարժ, սիրված երգչուհի, երգահան, «Սայաթ-Նովա» երգի մրցույթի առաջին պատվավոր մրցանակակիր, «Հարսնաքար» ժողովածուի, «Իմ Սուրբ Մատուռ» երգարանի և «7 երգ Մայրիկիս» տեսասկավառակի հեղինակ մեր ժամանակների սիրված վարպետ-աշուղ Նազելու մենահամերգը։ Որտեղ աշուղ Նազելու հեղինակային <<Մանարի>> երգով, անակնկալ ելույթ ունեցավ նաև սիրված երգիչ Ռազմիկ Բաղդասարյանը։ Ռազմիկը իր բարձրակարգ կատարումներով, կարողանում է հանդիսատեսին հասցնել հեղինակի ապրումները, խոսքը և դիպչել մարդկանց սրտերին։ Շնորհավորում ենք մեր տաղանդաշատ ընկեր, սիրված երգչին նոր, տրամադրություն բարձրացնող հրաշալի երգը ներկայացնելու կապակցությամբ և շնորհակալություն ենք հայտնում Ռազմիկին իր պաշտոնական էջերում երգը ներկայացնելուց հետո առաջինը մեր բլոգում ներկայացնելու համար։ Վայելեք սիրելինե՛րս, Ձեզ բարի վայելում․․․
Հրապարակման ներկայացրեց Վաչե Գրիգորյանը, տեխնիկական մասի պատասխանատու՝ Արթուր Տեր-Սահակյան։
 

вторник, 6 января 2026 г.

Պրեմիերա՝ Մավր Մկրտչյան՝ «Լուսնակը Նորել ա»՝ հայկական ժողովրդական ուրախ երգերի շարք

 2026 թվականի առաջին տոնական օրերը սկսում ենք ժողովրդական սիրված ուրախ երգերի շարքով։ «Դիլի Տուր Ինֆո» բլոգում կրկին երգի պրեմիերա է, այս անգամ մեր շնորհաշատ երգիչ, մարդկային արժեհամակարգով հարուստ, օժտված բնատուր Աստվածային ձայնով, հրաշալի ընկեր Մավր Մկրտչյանի կողմից։ Մավր Մկրտչյան՝ «Լուսնակը Նորել ա»՝ հայկական ժողովրդական ուրախ երգերի շարք։ «Լուսնակը Նորել ա»՝ հայկական ժողովրդական ուրախ երգերի շարք է, որը միավորում է սիրված և ժամանակով փորձված ժողովրդական երգեր։ 🎼 Երգի գործիքավորում, միքս՝ [Գարեգին Առաքելյան], 🎵 Բլուլ, զուռնա՝ [Ավագ Մարգարյան], 🥁 Հարվածային գործիքներ՝ [Էրո Ասլանյան], 🎬 Նկարահանում և մոնտաժ՝ [Time Production]։ Մավր Մկրտչյանը հանրությանը հայտնի դարձավ՝ 2012 թվականին Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպված «Ժողովրդական երգիչ» նախագծից։ Նա Ջավախք աշխարհից է։ Շնորհավորում ենք Մավրին այս նախատոնական օրերին հրաշալի տեսահոլովակ ներկայացնելու համար և հայտնում ենք շնորհակալություն տեսահոլովակը իր «յութուբյան» և սոցիալական պաշտոնական էջերի պրեմիերայից հետո առաջինը մեր բլոգում ներկայացնելու համար։ Մեր Մավրին մաղթում ենք անձնական և ստեղծագործական հաջողություններ, երկար, երկար աշխատանքային կանաչ ճանապարհ, բազում նոր տեսահոլովակներ, համերգներ։ Իսկ մեր հետևորդներին ուրախ, տոնական երջանիկ պահերով լեցուն օրեր, սիրելի հետևորդներ։ Ձեզ բարի դիտում, դե վայելեք։ Հրապարակման ներկայացրեց՝ Վաչե Գրիգորյանը, տեխնիկական մասի պատասխանատու՝ Արթուր Տեր-Սահակյան։

Պրեմիերա, Աշուղ Նազելի Մանրիկ - մանրիկ

 Ողջույն՝ «Դիլի Տուր Ինֆո» բլոգի հարգելի՛ հետևորդներ, սիրելի՛ հայրենակիցներ2025 թվականի դեկտեմբերի 29-ին կրկին նոր տեսահոլովակ
🥰 բանասեր, մանկավարժ, սիրված երգչուհի, երգահան, «Սայաթ-Նովա» երգի մրցույթի առաջին պատվավոր մրցանակակիր, «Հարսնաքար» ժողովածուի, «Իմ Սուրբ Մատուռ» երգարանի և «7 երգ Մայրիկիս» տեսասկավառակի հեղինակ Վարպետ Աշուղ Նազելու կողմից։ Աշուղ Նազելի <<Մանրիկ- մանրիկ>>։ Գործիքավորում՝ Տարոն Ավետիսյանի, ռեժիսոր՝ Գարիկ Աբելյան։ Պարում է<<Գողթն>> ավանդական պարախումբը։ Տ իկին Նազելին 2025 թվականին մասնակցել է բազմաբնույթ միջոցառումների և համերգներով շրջագայել է տարբեր երկրներում։ Դրանցից ամենա հուշագրավն այն է, որ 2025 թվականի նոյեմբերի 4-ին՝ «Hin Ani Music Hall»-ում տեղի է ունեցել աշուղ Նազելու մենահամերգը։ Իսկ 2025 թվականի դեկտեմբերի 27-ին Նազելի Գրիգորյանը մասնակցել է՝ <<Հանդես>> հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Hayas Awards» մրցանակաբաշխությանը և <<Հանդես>> հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Արման Կարապետյանի կողմից արժանացել է՝ << Լավագույն համերգային շրջագայություն>> մրցանակին։ Մեր հետ զրույցում տիկին Նազելին առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց՝ <<Հանդես>> հասարակական կազմակերպությանը,Hayas Awards -ին և հիմնադիր տնօրեն Արման Կարապետյանին `<< Լավագույն համերգային շրջագայություն>> մրցանակին արժանացնելու համար։ Զրույցի վերջում տիկին Նազելին շնորհավորեց մեր հետևորդների, հայրենակիցների Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթելով խաղաղություն մեր երկրին, վերելքներ, վերթևումներ և ձեռք բերումներ։ Մենք ևս միանում ենք բոլոր շնորհավորանքներին, իսկ տիկին Նազելուն ցանկանում անձնական և ստեղծագործական հաջողություններ, քաջ առողջություն, նոր երգեր։ Հարգարժա՛ն տիկին Նազելի շնորհակալ ենք տեսահոլովակը Ձեր պաշտոնական էջերի պրեմիերայից հետո առաջինը մեր բլոգում ներկայացնելու համար։ Հրապարակման ներկայացրեց՝ Վաչե Գրիգորյանը։ Տեխնիկական մասի պատասխանատու՝ Արթուր Տեր-Սահակյան։

понедельник, 29 декабря 2025 г.

«Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հիմնադիր և համակարգող Վաչե Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

Հարգելի՛ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հետևորդներ, դիլիջանցիներ, Դիլիջանում բնակվող հայրենակիցներ շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։ Այս տարիների ընթացքում մեր բլոգը ունեցել է բազում հաջողություններ։ 2017 թվականից մենք ստեղծել ենք Դիլիջան համայնքի տվյալների տեղեկատվական բազա, հյուրանոցային ռեզերվ, որտեղ ընդգրկված են համայնքում և 6 գյուղական բնակավայրերում գործող ավելի քան 60-ից ավելի հյուրատներ, ռեստորաններ։ Դիլիջանի մասին հետաքրքիր պատմություններ, տեղեկություններ։ Մենք Դիլիջանի համայնքապետարանի հետ տպագրել ենք Վաչե Գրիգորյանի հեղինակային Դիլիջանի ավանդազրույց պատմվածքի հիման վրա գրված՝ «Տավուշի թագուհին» խորագրով փոքրիկ գրքույկը։ Մեր ծառայությունների թռուցիկները, այցեքարտերը, անվանանշանը, երիզի նկարը, պատրաստել ենք մեր գործունեության մասին պատմող սահիկաշարերը, վերաբացել ենք «Դիլի Տուր Ինֆո» բլոգը, յութուբյան, տելեգրամյան պաշտոնական ալիքները, էջերը և խմբերը սոցիալական հարթակներում։ Նկարահանվել ենք ֆիլմում։ Բլոգի գործունեությունը ներկայացրել ենք Երևանում կայացած բիզնես ֆորումներին։ Դիլիջանի համայնքապետարանում կազմակերպել ենք բլոգի շնորհանդեսը։ Այս 9 տարիների ընթացքում ձեռք ենք բերել նոր գործընկերներ, համագործակցություն հանրաճանաչ արտիստների, աշուղական արվեստի ներկայացուցիչների, բանաստեղծների, ասմունքողների, պրոդյուսորների հետ։ Ունեցել ենք հարցազրույցներ հանրաճանաչ մարդկանց հետ և խոսել ենք նրանց գործունեության մասին ու կատարել երգերի պրեմիերաներ։ Կարճ ժամանակում բլոգի դիտումները գերազանցել է մեր կանխատեսած ցուցանիշները։ Այսօր վստահ կարող ենք ասել, որ բլոգը իր գործունեությամբ և տեսակով առաջին զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգն է արդեն ամբողջ Տավուշի մարզում։ Բլոգը գործընկեր առցանց գործող՝ «Hayastan TV Yerevan LIVE» ուղիղ պաշտոնական հեռուստաալիք բլոգի հետ կազմակերպել են՝ «GOLDN STAR NEW YEAR 2020», «Ամանորյա առագաստ 2024», «Ամանորյա առագաստ 2» ոսկե ակնթարթներ 2025 և «Աստղային հրավառություն 2025» տոնական նախագծերը։ Տոնական նկարահանումներ ենք ունեցել՝ «Դիլիջանի կաֆե 2» սրճարանում։ Մենք ունենք հետևյալ ծառայությունները՝ ամրագրում հյուրատներ, բացօթյա տաղավարներ, ուղևորափոխադրման ծառայություններ, տեսանկարահանման և լուսանկարման ծառայություն, խորհրդատվություն։ Շնորհակալ ենք մեր հետևորդներին, գործընկերներին այս տարիներին մեր կողքին լինելու, հետևելու, վստահելու և առաջատարի դիրքերում պահելու համար։ Սիրելի՛ հայրենակիցներ, թող, որ՝ 2026 թվականը Ձեզ համար լինի հաջողությունների, ձեռք բերումների, անաչառ և ճժգրիտ լուրերի, ճանապարհորդության, ամրագրումների, խաղաղ տարի։ Թող այս տարում դրական և արդյունավետ աճ գրանցենք՝ զբոսաշրջության, մշակույթի, կրթության, սոցիալական, առողջական, տնտեսության և այլ ոլորտներում։ Թող Ձեր տեղեկացված՝ «Դիլի Տուրերը» հատվեն սիրո, երջանկության, բարության և միմիյանց գնահատելու ու արժեվորելու հանգրվանում։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։ Հարգանքո՛վ՝ Վաչե Գրիգորյան «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հիմնադիր և համակարգող։ https://dilitourinfo.blogspot.com/

https://dilitourinfo.blogspot.com

 

среда, 24 сентября 2025 г.

ԿԱՅԱՑԱՎ ՎԱՉԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ՏԱՎՈՒՇԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ




Երկարատև թիմային աշխատանքից հետո լույս է տեսել Վաչե Գրիգորյանի հեղինակային՝ <<Տավուշի թագուհին>> խորագրով գրքույկը /24 էջ/։ Սույն նախաձեռնությունը նվիրված է Դիլիջան համայնքի 480 ամյակին։ Այս պատմվածքում Վաչեն գեղարվեստորեն ներկայացրել է բազմաբնակավայր և խոշորացված Դիլիջան համայնքի վեց գյուղական բնակավայրերի պատմամշակութային հարուստ ժառանգությունը՝ դարավոր եկեղեցիները, հեքիաթային բնությունը, 
ներկայացրել Դիլիջանի ավանդույթները:
Ըստ գրքույկում տեղ գտած տվյալների՝ Դիլիջանը թագավորի աղջիկ է, իսկ համայնքը՝ արքունիքի ազնվատոհմիկ պալատական համեստ ու ազնիվ աշխատող ընտանիք, որի շուրջ էլ ստեղծվել է սույն պատմությունը՝ ստանալով «Արեգունյան արքունիք» անվանումը։ Համայնքի գյուղական բնակավայրերը «Արեգունյան արքունիքի» ծառաներն են, եկեղեցիները՝ Դիլիջանի զավակները, իսկ համայնքով հոսող Աղստև գետն՝ իր հինգ վտակներով՝ Դիլիջանի եղբայրն ու նրա զավակները։ «Տավուշի թագուհին» ավանդազրույց-պատմվածքը գրվել է դեռևս 2014-2015 թ.թ.՝ Դիլիջան համայնքի 470-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Այս պատմվածքը գրելիս Վաչեն մի երազանք ուներ՝ որ այն տպագրվի։ Տարիներ անց, Դիլիջանի համայնքապետարանի աջակցությամբ, վերջինիս երազանքն այսօր արդեն իրականություն է։ Հաշվի առնելով մեր

ժամանակների հրամայականը՝ գիրքը հասանելի է նաև թվային տարբերակով: Այն կարող եք ներբեռնել Վաչե Գրիգորյանի և «Դիլի Տուր Ինֆո»-ի պաշտոնական էլեկտրոնային էջերից, բլոգներից։ Գիրքը QR ծածկագրով հասանելի է տեսողական խնդիրներ ունեցող անձանց

համար։ Սեպտեմբերի 16-ին՝ «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցում» կայացավ Վաչե Գրիգորյանի երկար

սպասված «Տավուշի թագուհին» խորագրով Դիլիջանի մասին ավանդազրույց-պատմվածքի հիման վրա ստեղծված հեղինակային գրքույկի շնորհանդեսը։ Շնորհանդեսին սահիկաշարով ներկայացվեց գրքույկի ստեղծման պատմությունը, Դիլիջանի մասին ավանդազրույցները, հանրաճանաչ ընկերների շնորհավորական տեսաուղերձները։ Միջոցառումն իրենց գեղեցիկ ելույթներով զարդարեցին «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի

անվան գեղարվեստի մանկական դպրոցի» «Դիլիջան» պարային խումբը, ինչպես նաև դիլիջանցի երգիչներ Դավիթ Մանթաշյանը և Սամվել Ղասաբյանը։ Ողջ երեկոյի ընթացքում հնչեցին աշուղական, Կոմիտասի, հայ կոմպոզիտորների և Վաչե Գրիգորյանի հեղինակային երգերը։ Շնորհանդեսին առաջին անգամ ցուցադրվեցին Վաչեի հեղինակային՝ «Տղերքը չկան» և «Արի իմ սոխակ» երգերի տեսահոլովակները։ Ուշագրավ ելույթները հաջորդում էին միմիյանց՝ ներկաներին պարգևելով բարձր տրամադրություն։ Միջոցառման ընթացքում անակնկալ զուգերգով հանդես եկան Վաչե Գրիգորյանն ու Դավիթ Մանթաշյանը՝ կատարելով աշուղ Շահենի «Անցա գնացի» երգը։






















среда, 11 июня 2025 г.

ՇՈՒՏՈՎ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՏԱՎՈՒՇԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԳՐՔՈՒՅԿԸ

Եվս մեկ տեղեկատվական հանրամատչելի գրքույկ՝ նվիրված Դիլիջանին։ Սիրելի՛ հետևորդներ, սիրով Ձեր ընթերցմանը կհանձնենք՝ Արեգունյան արքունիքի պալատական՝ Վաչե Սարգիսի Դիլիջանցու հեղինակային՝ «Տավուշի թագուհին» 24 էջից բաղկացած պատմվածքը, որը կտպագրվի 50 օրինակով։ Հաշվի առնելով մեր օրերի հրամայականը՝ գրքույկը տպագրվելուց հետո հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով։ Պատմվածքում հեղինակը ներկայացնում է բազմաբնակավայր և խոշորացված Դիլիջան համայնքի վեց գյուղական բնակավայրերի պատմա- մշակութային հարուստ ժառանգությունը, դարավոր եկեղեցիները, հեքիաթային բնությունը, ինչպես նաև Դիլիջանի սերնդե սերունդ փոխանցած ավանդույթները: Մինչ գրքույկը լույս կտեսնի պատմվածքի հեղինակ՝ Վաչե Սարգիսին ակտիվ պատրաստվում է գրքի շնորհանդեսին։ -․ «Պատմությունը օտարերկրյա հյուրերին ու զբոսաշրջիկներին հասանելի և Դիլիջանն էլ ավելի լուսաբանված ու սիրված դարձնելու նպատակով որոշեցի պատմությունը թարգմանել չորս լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն։ Գրքույկը ուսուցողական է դպրոցականների, ուսանողների, մանկավարժների, զբոսաշրջիկների, զբոսաշրջային ընկերությունների, զբոսավարների և զբոսաշրջային փաթեթներ կազմողների համար։ Պատմվածքը «QR» ծածկագրով հասանելի կլինի հատուկ տեսողության խնդիր ունեցող անձանց համար։ Գրքույկը ձեր դատին հանձնելու աշխատանքները տևել են շուրջ մեկ տարի։ Հուսով եմ, որ գրքույկս կարևոր և առանձնահատուկ տեղ կզբաղեցնի Ձեր գրադարաններում։» Մեր հետ զրույցում ասաց Վաչեն և զրույցը եզրափակեց շնորհակալական խոսքերով, որին կծանոթանաք շուտով․․․