Հարգելի՛ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական
բլոգի հետևորդներ, դիլիջանցիներ, Դիլիջանում բնակվող հայրենակիցներ շնորհավորում եմ
բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։ Այս տարիների ընթացքում մեր բլոգը ունեցել
է բազում հաջողություններ։ 2017 թվականից մենք ստեղծել ենք Դիլիջան համայնքի տվյալների
տեղեկատվական բազա, հյուրանոցային ռեզերվ, որտեղ ընդգրկված են համայնքում և 6 գյուղական
բնակավայրերում գործող ավելի քան 60-ից ավելի հյուրատներ, ռեստորաններ։ Դիլիջանի մասին
հետաքրքիր պատմություններ, տեղեկություններ։ Մենք Դիլիջանի համայնքապետարանի հետ տպագրել
ենք Վաչե Գրիգորյանի հեղինակային Դիլիջանի ավանդազրույց պատմվածքի հիման վրա գրված՝
«Տավուշի թագուհին» խորագրով փոքրիկ գրքույկը։ Մեր ծառայությունների թռուցիկները, այցեքարտերը,
անվանանշանը, երիզի նկարը, պատրաստել ենք մեր գործունեության մասին պատմող սահիկաշարերը,
վերաբացել ենք «Դիլի Տուր Ինֆո» բլոգը, յութուբյան, տելեգրամյան պաշտոնական ալիքները,
էջերը և խմբերը սոցիալական հարթակներում։ Նկարահանվել ենք ֆիլմում։ Բլոգի գործունեությունը
ներկայացրել ենք Երևանում կայացած բիզնես ֆորումներին։ Դիլիջանի համայնքապետարանում
կազմակերպել ենք բլոգի շնորհանդեսը։ Այս 9 տարիների ընթացքում ձեռք ենք բերել նոր գործընկերներ,
համագործակցություն հանրաճանաչ արտիստների, աշուղական արվեստի ներկայացուցիչների, բանաստեղծների,
ասմունքողների, պրոդյուսորների հետ։ Ունեցել ենք հարցազրույցներ հանրաճանաչ մարդկանց
հետ և խոսել ենք նրանց գործունեության մասին ու կատարել երգերի պրեմիերաներ։ Կարճ ժամանակում
բլոգի դիտումները գերազանցել է մեր կանխատեսած ցուցանիշները։ Այսօր վստահ կարող ենք
ասել, որ բլոգը իր գործունեությամբ և տեսակով առաջին զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական
բլոգն է արդեն ամբողջ Տավուշի մարզում։ Բլոգը գործընկեր առցանց գործող՝ «Hayastan
TV Yerevan LIVE» ուղիղ պաշտոնական հեռուստաալիք բլոգի հետ կազմակերպել են՝ «GOLDN
STAR NEW YEAR 2020», «Ամանորյա առագաստ 2024», «Ամանորյա առագաստ 2» ոսկե ակնթարթներ
2025 և «Աստղային հրավառություն 2025» տոնական նախագծերը։ Տոնական նկարահանումներ ենք
ունեցել՝ «Դիլիջանի կաֆե 2» սրճարանում։ Մենք ունենք հետևյալ ծառայությունները՝ ամրագրում
հյուրատներ, բացօթյա տաղավարներ, ուղևորափոխադրման ծառայություններ, տեսանկարահանման
և լուսանկարման ծառայություն, խորհրդատվություն։ Շնորհակալ ենք մեր հետևորդներին, գործընկերներին
այս տարիներին մեր կողքին լինելու, հետևելու, վստահելու և առաջատարի դիրքերում պահելու
համար։ Սիրելի՛ հայրենակիցներ, թող, որ՝ 2026 թվականը Ձեզ համար լինի հաջողությունների,
ձեռք բերումների, անաչառ և ճժգրիտ լուրերի, ճանապարհորդության, ամրագրումների, խաղաղ
տարի։ Թող այս տարում դրական և արդյունավետ աճ գրանցենք՝ զբոսաշրջության, մշակույթի,
կրթության, սոցիալական, առողջական, տնտեսության և այլ ոլորտներում։ Թող Ձեր տեղեկացված՝
«Դիլի Տուրերը» հատվեն սիրո, երջանկության, բարության և միմիյանց գնահատելու ու արժեվորելու
հանգրվանում։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։ Հարգանքո՛վ՝ Վաչե Գրիգորյան «Դիլի Տուր
Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հիմնադիր և համակարգող։ https://dilitourinfo.blogspot.com/
https://dilitourinfo.blogspot.com
Комментариев нет:
Отправить комментарий