среда, 24 сентября 2025 г.

ԿԱՅԱՑԱՎ ՎԱՉԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ՏԱՎՈՒՇԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ




Երկարատև թիմային աշխատանքից հետո լույս է տեսել Վաչե Գրիգորյանի հեղինակային՝ <<Տավուշի թագուհին>> խորագրով գրքույկը /24 էջ/։ Սույն նախաձեռնությունը նվիրված է Դիլիջան համայնքի 480 ամյակին։ Այս պատմվածքում Վաչեն գեղարվեստորեն ներկայացրել է բազմաբնակավայր և խոշորացված Դիլիջան համայնքի վեց գյուղական բնակավայրերի պատմամշակութային հարուստ ժառանգությունը՝ դարավոր եկեղեցիները, հեքիաթային բնությունը, 
ներկայացրել Դիլիջանի ավանդույթները:
Ըստ գրքույկում տեղ գտած տվյալների՝ Դիլիջանը թագավորի աղջիկ է, իսկ համայնքը՝ արքունիքի ազնվատոհմիկ պալատական համեստ ու ազնիվ աշխատող ընտանիք, որի շուրջ էլ ստեղծվել է սույն պատմությունը՝ ստանալով «Արեգունյան արքունիք» անվանումը։ Համայնքի գյուղական բնակավայրերը «Արեգունյան արքունիքի» ծառաներն են, եկեղեցիները՝ Դիլիջանի զավակները, իսկ համայնքով հոսող Աղստև գետն՝ իր հինգ վտակներով՝ Դիլիջանի եղբայրն ու նրա զավակները։ «Տավուշի թագուհին» ավանդազրույց-պատմվածքը գրվել է դեռևս 2014-2015 թ.թ.՝ Դիլիջան համայնքի 470-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Այս պատմվածքը գրելիս Վաչեն մի երազանք ուներ՝ որ այն տպագրվի։ Տարիներ անց, Դիլիջանի համայնքապետարանի աջակցությամբ, վերջինիս երազանքն այսօր արդեն իրականություն է։ Հաշվի առնելով մեր

ժամանակների հրամայականը՝ գիրքը հասանելի է նաև թվային տարբերակով: Այն կարող եք ներբեռնել Վաչե Գրիգորյանի և «Դիլի Տուր Ինֆո»-ի պաշտոնական էլեկտրոնային էջերից, բլոգներից։ Գիրքը QR ծածկագրով հասանելի է տեսողական խնդիրներ ունեցող անձանց

համար։ Սեպտեմբերի 16-ին՝ «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցում» կայացավ Վաչե Գրիգորյանի երկար

սպասված «Տավուշի թագուհին» խորագրով Դիլիջանի մասին ավանդազրույց-պատմվածքի հիման վրա ստեղծված հեղինակային գրքույկի շնորհանդեսը։ Շնորհանդեսին սահիկաշարով ներկայացվեց գրքույկի ստեղծման պատմությունը, Դիլիջանի մասին ավանդազրույցները, հանրաճանաչ ընկերների շնորհավորական տեսաուղերձները։ Միջոցառումն իրենց գեղեցիկ ելույթներով զարդարեցին «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի

անվան գեղարվեստի մանկական դպրոցի» «Դիլիջան» պարային խումբը, ինչպես նաև դիլիջանցի երգիչներ Դավիթ Մանթաշյանը և Սամվել Ղասաբյանը։ Ողջ երեկոյի ընթացքում հնչեցին աշուղական, Կոմիտասի, հայ կոմպոզիտորների և Վաչե Գրիգորյանի հեղինակային երգերը։ Շնորհանդեսին առաջին անգամ ցուցադրվեցին Վաչեի հեղինակային՝ «Տղերքը չկան» և «Արի իմ սոխակ» երգերի տեսահոլովակները։ Ուշագրավ ելույթները հաջորդում էին միմիյանց՝ ներկաներին պարգևելով բարձր տրամադրություն։ Միջոցառման ընթացքում անակնկալ զուգերգով հանդես եկան Վաչե Գրիգորյանն ու Դավիթ Մանթաշյանը՝ կատարելով աշուղ Շահենի «Անցա գնացի» երգը։






















Комментариев нет:

Отправить комментарий