среда, 11 июня 2025 г.

ՇՈՒՏՈՎ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՏԱՎՈՒՇԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԳՐՔՈՒՅԿԸ

Եվս մեկ տեղեկատվական հանրամատչելի գրքույկ՝ նվիրված Դիլիջանին։ Սիրելի՛ հետևորդներ, սիրով Ձեր ընթերցմանը կհանձնենք՝ Արեգունյան արքունիքի պալատական՝ Վաչե Սարգիսի Դիլիջանցու հեղինակային՝ «Տավուշի թագուհին» 24 էջից բաղկացած պատմվածքը, որը կտպագրվի 50 օրինակով։ Հաշվի առնելով մեր օրերի հրամայականը՝ գրքույկը տպագրվելուց հետո հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով։ Պատմվածքում հեղինակը ներկայացնում է բազմաբնակավայր և խոշորացված Դիլիջան համայնքի վեց գյուղական բնակավայրերի պատմա- մշակութային հարուստ ժառանգությունը, դարավոր եկեղեցիները, հեքիաթային բնությունը, ինչպես նաև Դիլիջանի սերնդե սերունդ փոխանցած ավանդույթները: Մինչ գրքույկը լույս կտեսնի պատմվածքի հեղինակ՝ Վաչե Սարգիսին ակտիվ պատրաստվում է գրքի շնորհանդեսին։ -․ «Պատմությունը օտարերկրյա հյուրերին ու զբոսաշրջիկներին հասանելի և Դիլիջանն էլ ավելի լուսաբանված ու սիրված դարձնելու նպատակով որոշեցի պատմությունը թարգմանել չորս լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն։ Գրքույկը ուսուցողական է դպրոցականների, ուսանողների, մանկավարժների, զբոսաշրջիկների, զբոսաշրջային ընկերությունների, զբոսավարների և զբոսաշրջային փաթեթներ կազմողների համար։ Պատմվածքը «QR» ծածկագրով հասանելի կլինի հատուկ տեսողության խնդիր ունեցող անձանց համար։ Գրքույկը ձեր դատին հանձնելու աշխատանքները տևել են շուրջ մեկ տարի։ Հուսով եմ, որ գրքույկս կարևոր և առանձնահատուկ տեղ կզբաղեցնի Ձեր գրադարաններում։» Մեր հետ զրույցում ասաց Վաչեն և զրույցը եզրափակեց շնորհակալական խոսքերով, որին կծանոթանաք շուտով․․․

Комментариев нет:

Отправить комментарий