Ողջույն՝ «Դիլի Տուր Ինֆո» բլոգի շատ սիրելի՛ հետևորդներ։ Նոր գեղեցիկ, տրամադրություն բարձրացնող երգ ենք բերել Ձեզ համար։ Աշուղ Նազելու մենահամերգի ելույթից և Ռազմիկի «Յութուբյան» պաշտոնական էջի պրեմիերայից հետո երգի առաջին պրեմիերայի վայելելու պատիվը տրված է «Դիլի Տուր Ինֆո» բլոգի հետևորդներին։ Երգում է երիտասարդ, շնորհալի երգիչ-երաժիշտ Ռազմիկ Բաղդասարյանը։ Ռազմիկի ինքնատիպ և ճիշտ մեկնաբանմամբ մեր հայկական, ժողովրդական, աշուղական երգերը նոր գույն ու իմաստ են ստանում։ 2025 թվականի Նոյեմբերի 4-ին՝ «Hin Ani Music Hall»-ում կայացավ բանասեր, մանկավարժ, սիրված երգչուհի, երգահան, «Սայաթ-Նովա» երգի մրցույթի առաջին պատվավոր մրցանակակիր, «Հարսնաքար» ժողովածուի, «Իմ Սուրբ Մատուռ» երգարանի և «7 երգ Մայրիկիս» տեսասկավառակի հեղինակ մեր ժամանակների սիրված վարպետ-աշուղ Նազելու մենահամերգը։ Որտեղ աշուղ Նազելու հեղինակային <<Մանարի>> երգով, անակնկալ ելույթ ունեցավ նաև սիրված երգիչ Ռազմիկ Բաղդասարյանը։ Ռազմիկը իր բարձրակարգ կատարումներով, կարողանում է հանդիսատեսին հասցնել հեղինակի ապրումները, խոսքը և դիպչել մարդկանց սրտերին։ Շնորհավորում ենք մեր տաղանդաշատ ընկեր, սիրված երգչին նոր, տրամադրություն բարձրացնող հրաշալի երգը ներկայացնելու կապակցությամբ և շնորհակալություն ենք հայտնում Ռազմիկին իր պաշտոնական էջերում երգը ներկայացնելուց հետո առաջինը մեր բլոգում ներկայացնելու համար։ Վայելեք սիրելինե՛րս, Ձեզ բարի վայելում․․․
Հրապարակման ներկայացրեց Վաչե Գրիգորյանը, տեխնիկական մասի պատասխանատու՝ Արթուր Տեր-Սահակյան։
Комментариев нет:
Отправить комментарий