2026 թվականի առաջին տոնական օրերը սկսում ենք ժողովրդական սիրված ուրախ երգերի շարքով։ «Դիլի Տուր Ինֆո» բլոգում կրկին երգի պրեմիերա է, այս անգամ մեր շնորհաշատ երգիչ, մարդկային արժեհամակարգով հարուստ, օժտված բնատուր Աստվածային ձայնով, հրաշալի ընկեր Մավր Մկրտչյանի կողմից։ Մավր Մկրտչյան՝ «Լուսնակը Նորել ա»՝ հայկական ժողովրդական ուրախ երգերի շարք։ «Լուսնակը Նորել ա»՝ հայկական ժողովրդական ուրախ երգերի շարք է,
որը միավորում է սիրված և ժամանակով փորձված ժողովրդական երգեր։
Երգի գործիքավորում, միքս՝ [Գարեգին Առաքելյան],
Բլուլ, զուռնա՝ [Ավագ Մարգարյան],
Հարվածային գործիքներ՝ [Էրո Ասլանյան],
Նկարահանում և մոնտաժ՝ [Time Production]։ Մավր Մկրտչյանը հանրությանը հայտնի դարձավ՝ 2012 թվականին Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպված «Ժողովրդական երգիչ» նախագծից։ Նա Ջավախք աշխարհից է։ Շնորհավորում ենք Մավրին այս նախատոնական օրերին հրաշալի տեսահոլովակ ներկայացնելու համար և հայտնում ենք շնորհակալություն տեսահոլովակը իր «յութուբյան» և սոցիալական պաշտոնական էջերի պրեմիերայից հետո առաջինը մեր բլոգում ներկայացնելու համար։ Մեր Մավրին մաղթում ենք անձնական և ստեղծագործական հաջողություններ, երկար, երկար աշխատանքային կանաչ ճանապարհ, բազում նոր տեսահոլովակներ, համերգներ։ Իսկ մեր հետևորդներին ուրախ, տոնական երջանիկ պահերով լեցուն օրեր, սիրելի հետևորդներ։ Ձեզ բարի դիտում, դե վայելեք։ Հրապարակման ներկայացրեց՝ Վաչե Գրիգորյանը, տեխնիկական մասի պատասխանատու՝ Արթուր Տեր-Սահակյան։
home
- Welcome to "Dili Tour" informative, touristic, and cultural blog
- «Aregunyan arquniq»
- «Դիլի Տուր Ինֆո»
- Instagram Դիլի Տուր Ինֆո
- ՎԵՐԱԴԱՐՁ ԴԻԼԻՋԱՆԻ․ 20-ՐԴ ԴԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ
- «Photo Tour In Dilijan»՝
- Յութուբ, Դիլի Տուր Ինֆո
- Մեր առաջին բլոգի նախկին տեսքը
- Մենք Տելեգրամում՝ «Dili Tour Info Official»՝
- Դիլի Տուր Ինֆո բլոգ 2017
вторник, 6 января 2026 г.
Պրեմիերա՝ Մավր Մկրտչյան՝ «Լուսնակը Նորել ա»՝ հայկական ժողովրդական ուրախ երգերի շարք
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий