понедельник, 29 декабря 2025 г.

«Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հիմնադիր և համակարգող Վաչե Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

Հարգելի՛ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հետևորդներ, դիլիջանցիներ, Դիլիջանում բնակվող հայրենակիցներ շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։ Այս տարիների ընթացքում մեր բլոգը ունեցել է բազում հաջողություններ։ 2017 թվականից մենք ստեղծել ենք Դիլիջան համայնքի տվյալների տեղեկատվական բազա, հյուրանոցային ռեզերվ, որտեղ ընդգրկված են համայնքում և 6 գյուղական բնակավայրերում գործող ավելի քան 60-ից ավելի հյուրատներ, ռեստորաններ։ Դիլիջանի մասին հետաքրքիր պատմություններ, տեղեկություններ։ Մենք Դիլիջանի համայնքապետարանի հետ տպագրել ենք Վաչե Գրիգորյանի հեղինակային Դիլիջանի ավանդազրույց պատմվածքի հիման վրա գրված՝ «Տավուշի թագուհին» խորագրով փոքրիկ գրքույկը։ Մեր ծառայությունների թռուցիկները, այցեքարտերը, անվանանշանը, երիզի նկարը, պատրաստել ենք մեր գործունեության մասին պատմող սահիկաշարերը, վերաբացել ենք «Դիլի Տուր Ինֆո» բլոգը, յութուբյան, տելեգրամյան պաշտոնական ալիքները, էջերը և խմբերը սոցիալական հարթակներում։ Նկարահանվել ենք ֆիլմում։ Բլոգի գործունեությունը ներկայացրել ենք Երևանում կայացած բիզնես ֆորումներին։ Դիլիջանի համայնքապետարանում կազմակերպել ենք բլոգի շնորհանդեսը։ Այս 9 տարիների ընթացքում ձեռք ենք բերել նոր գործընկերներ, համագործակցություն հանրաճանաչ արտիստների, աշուղական արվեստի ներկայացուցիչների, բանաստեղծների, ասմունքողների, պրոդյուսորների հետ։ Ունեցել ենք հարցազրույցներ հանրաճանաչ մարդկանց հետ և խոսել ենք նրանց գործունեության մասին ու կատարել երգերի պրեմիերաներ։ Կարճ ժամանակում բլոգի դիտումները գերազանցել է մեր կանխատեսած ցուցանիշները։ Այսօր վստահ կարող ենք ասել, որ բլոգը իր գործունեությամբ և տեսակով առաջին զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգն է արդեն ամբողջ Տավուշի մարզում։ Բլոգը գործընկեր առցանց գործող՝ «Hayastan TV Yerevan LIVE» ուղիղ պաշտոնական հեռուստաալիք բլոգի հետ կազմակերպել են՝ «GOLDN STAR NEW YEAR 2020», «Ամանորյա առագաստ 2024», «Ամանորյա առագաստ 2» ոսկե ակնթարթներ 2025 և «Աստղային հրավառություն 2025» տոնական նախագծերը։ Տոնական նկարահանումներ ենք ունեցել՝ «Դիլիջանի կաֆե 2» սրճարանում։ Մենք ունենք հետևյալ ծառայությունները՝ ամրագրում հյուրատներ, բացօթյա տաղավարներ, ուղևորափոխադրման ծառայություններ, տեսանկարահանման և լուսանկարման ծառայություն, խորհրդատվություն։ Շնորհակալ ենք մեր հետևորդներին, գործընկերներին այս տարիներին մեր կողքին լինելու, հետևելու, վստահելու և առաջատարի դիրքերում պահելու համար։ Սիրելի՛ հայրենակիցներ, թող, որ՝ 2026 թվականը Ձեզ համար լինի հաջողությունների, ձեռք բերումների, անաչառ և ճժգրիտ լուրերի, ճանապարհորդության, ամրագրումների, խաղաղ տարի։ Թող այս տարում դրական և արդյունավետ աճ գրանցենք՝ զբոսաշրջության, մշակույթի, կրթության, սոցիալական, առողջական, տնտեսության և այլ ոլորտներում։ Թող Ձեր տեղեկացված՝ «Դիլի Տուրերը» հատվեն սիրո, երջանկության, բարության և միմիյանց գնահատելու ու արժեվորելու հանգրվանում։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։ Հարգանքո՛վ՝ Վաչե Գրիգորյան «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հիմնադիր և համակարգող։ https://dilitourinfo.blogspot.com/

https://dilitourinfo.blogspot.com

 

среда, 24 сентября 2025 г.

ԿԱՅԱՑԱՎ ՎԱՉԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ՏԱՎՈՒՇԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ




Երկարատև թիմային աշխատանքից հետո լույս է տեսել Վաչե Գրիգորյանի հեղինակային՝ <<Տավուշի թագուհին>> խորագրով գրքույկը /24 էջ/։ Սույն նախաձեռնությունը նվիրված է Դիլիջան համայնքի 480 ամյակին։ Այս պատմվածքում Վաչեն գեղարվեստորեն ներկայացրել է բազմաբնակավայր և խոշորացված Դիլիջան համայնքի վեց գյուղական բնակավայրերի պատմամշակութային հարուստ ժառանգությունը՝ դարավոր եկեղեցիները, հեքիաթային բնությունը, 
ներկայացրել Դիլիջանի ավանդույթները:
Ըստ գրքույկում տեղ գտած տվյալների՝ Դիլիջանը թագավորի աղջիկ է, իսկ համայնքը՝ արքունիքի ազնվատոհմիկ պալատական համեստ ու ազնիվ աշխատող ընտանիք, որի շուրջ էլ ստեղծվել է սույն պատմությունը՝ ստանալով «Արեգունյան արքունիք» անվանումը։ Համայնքի գյուղական բնակավայրերը «Արեգունյան արքունիքի» ծառաներն են, եկեղեցիները՝ Դիլիջանի զավակները, իսկ համայնքով հոսող Աղստև գետն՝ իր հինգ վտակներով՝ Դիլիջանի եղբայրն ու նրա զավակները։ «Տավուշի թագուհին» ավանդազրույց-պատմվածքը գրվել է դեռևս 2014-2015 թ.թ.՝ Դիլիջան համայնքի 470-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Այս պատմվածքը գրելիս Վաչեն մի երազանք ուներ՝ որ այն տպագրվի։ Տարիներ անց, Դիլիջանի համայնքապետարանի աջակցությամբ, վերջինիս երազանքն այսօր արդեն իրականություն է։ Հաշվի առնելով մեր

ժամանակների հրամայականը՝ գիրքը հասանելի է նաև թվային տարբերակով: Այն կարող եք ներբեռնել Վաչե Գրիգորյանի և «Դիլի Տուր Ինֆո»-ի պաշտոնական էլեկտրոնային էջերից, բլոգներից։ Գիրքը QR ծածկագրով հասանելի է տեսողական խնդիրներ ունեցող անձանց

համար։ Սեպտեմբերի 16-ին՝ «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցում» կայացավ Վաչե Գրիգորյանի երկար

սպասված «Տավուշի թագուհին» խորագրով Դիլիջանի մասին ավանդազրույց-պատմվածքի հիման վրա ստեղծված հեղինակային գրքույկի շնորհանդեսը։ Շնորհանդեսին սահիկաշարով ներկայացվեց գրքույկի ստեղծման պատմությունը, Դիլիջանի մասին ավանդազրույցները, հանրաճանաչ ընկերների շնորհավորական տեսաուղերձները։ Միջոցառումն իրենց գեղեցիկ ելույթներով զարդարեցին «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի

անվան գեղարվեստի մանկական դպրոցի» «Դիլիջան» պարային խումբը, ինչպես նաև դիլիջանցի երգիչներ Դավիթ Մանթաշյանը և Սամվել Ղասաբյանը։ Ողջ երեկոյի ընթացքում հնչեցին աշուղական, Կոմիտասի, հայ կոմպոզիտորների և Վաչե Գրիգորյանի հեղինակային երգերը։ Շնորհանդեսին առաջին անգամ ցուցադրվեցին Վաչեի հեղինակային՝ «Տղերքը չկան» և «Արի իմ սոխակ» երգերի տեսահոլովակները։ Ուշագրավ ելույթները հաջորդում էին միմիյանց՝ ներկաներին պարգևելով բարձր տրամադրություն։ Միջոցառման ընթացքում անակնկալ զուգերգով հանդես եկան Վաչե Գրիգորյանն ու Դավիթ Մանթաշյանը՝ կատարելով աշուղ Շահենի «Անցա գնացի» երգը։






















среда, 11 июня 2025 г.

ՇՈՒՏՈՎ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՏԱՎՈՒՇԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԳՐՔՈՒՅԿԸ

Եվս մեկ տեղեկատվական հանրամատչելի գրքույկ՝ նվիրված Դիլիջանին։ Սիրելի՛ հետևորդներ, սիրով Ձեր ընթերցմանը կհանձնենք՝ Արեգունյան արքունիքի պալատական՝ Վաչե Սարգիսի Դիլիջանցու հեղինակային՝ «Տավուշի թագուհին» 24 էջից բաղկացած պատմվածքը, որը կտպագրվի 50 օրինակով։ Հաշվի առնելով մեր օրերի հրամայականը՝ գրքույկը տպագրվելուց հետո հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով։ Պատմվածքում հեղինակը ներկայացնում է բազմաբնակավայր և խոշորացված Դիլիջան համայնքի վեց գյուղական բնակավայրերի պատմա- մշակութային հարուստ ժառանգությունը, դարավոր եկեղեցիները, հեքիաթային բնությունը, ինչպես նաև Դիլիջանի սերնդե սերունդ փոխանցած ավանդույթները: Մինչ գրքույկը լույս կտեսնի պատմվածքի հեղինակ՝ Վաչե Սարգիսին ակտիվ պատրաստվում է գրքի շնորհանդեսին։ -․ «Պատմությունը օտարերկրյա հյուրերին ու զբոսաշրջիկներին հասանելի և Դիլիջանն էլ ավելի լուսաբանված ու սիրված դարձնելու նպատակով որոշեցի պատմությունը թարգմանել չորս լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն։ Գրքույկը ուսուցողական է դպրոցականների, ուսանողների, մանկավարժների, զբոսաշրջիկների, զբոսաշրջային ընկերությունների, զբոսավարների և զբոսաշրջային փաթեթներ կազմողների համար։ Պատմվածքը «QR» ծածկագրով հասանելի կլինի հատուկ տեսողության խնդիր ունեցող անձանց համար։ Գրքույկը ձեր դատին հանձնելու աշխատանքները տևել են շուրջ մեկ տարի։ Հուսով եմ, որ գրքույկս կարևոր և առանձնահատուկ տեղ կզբաղեցնի Ձեր գրադարաններում։» Մեր հետ զրույցում ասաց Վաչեն և զրույցը եզրափակեց շնորհակալական խոսքերով, որին կծանոթանաք շուտով․․․

вторник, 10 июня 2025 г.

ԱՆՑԿԱՑՐԵՔ ՁԵՐ ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐՈՒՄ



ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՆԱՐԱՏ, ԹԱՐՄ ԵՒ ՀԱՂԱՐԾՆԻ ՄԱՔՐԱՄԱՔՈՒՐ ՕԴՈՎ ՓԱԹԵԹԱՎՈՐԱԾ, ՀԱՆԳՍՏԻ ԱՌԱՋԱՐԿ

Բնության գրկում հանգիստ նախընտրողների համար 2 հարմարավետ քոթեջներ ենք բերել։ Քոթեջները մեկ և երկու հարկանի են և գտնվում են՝ ՀՀ Տավուշի մարզի, Դիլիջան բազմաբնակավայր և խոշորացված համայնքի Հաղարծին գյուղական բնակավայրում։ Այն հարմար է «7» և «8» հոգանոց ընտանեկան խմբերի համար։ Բակում առկա է՝ տաղավար, լողավազան «Ջակուզի», ավտոկայանատեղի։ Իսկ քոթեջների ներսում կան կահավորված ննջարաններ, հյուրասենյակ, բուխարի, լոգարան, խոհանոց, հանգստի համար նախատեսված բոլոր հարմարություններով և պատշգամբ։ Քոթեջները առանձին մուտքերով են և չեն խանգարում մեկը մյուսին, կարող եք ամրագրել նաև առանձին։ Ամրագրման համար կարող եք գրել մեր պաշտոնական էջերին և «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգին այցելելով բլոգի ներքևում գտնվող կոնտակտներ բաժին։ Կամ զանգահարել՝ +374 91 227 198, +374 93 312 897 հեռախոսահամարներով։ Ցանկության դեպքում «Դիլի Տուր Ինֆո»-ն կկազմակերպի՝ Ձեր շրջագայությունները Ձեր նախընտրած ուղղությամբ, հարմարավետ մեքենաներով միայն տուրերը պետք է պատվիրեք նախորոք։ Տուրերի արժեքը չի ներառվում հանգստի, գիշերակացի փաթեթում։