ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՆԱՐԱՏ, ԹԱՐՄ ԵՒ ՀԱՂԱՐԾՆԻ ՄԱՔՐԱՄԱՔՈՒՐ ՕԴՈՎ ՓԱԹԵԹԱՎՈՐԱԾ, ՀԱՆԳՍՏԻ ԱՌԱՋԱՐԿ
Բնության գրկում հանգիստ նախընտրողների համար 2 հարմարավետ քոթեջներ ենք բերել։ Քոթեջները մեկ և երկու հարկանի են և գտնվում են՝ ՀՀ Տավուշի մարզի, Դիլիջան բազմաբնակավայր և խոշորացված համայնքի Հաղարծին գյուղական բնակավայրում։ Այն հարմար է «7» և «8» հոգանոց ընտանեկան խմբերի համար։ Բակում առկա է՝ տաղավար, լողավազան «Ջակուզի», ավտոկայանատեղի։ Իսկ քոթեջների ներսում կան կահավորված ննջարաններ, հյուրասենյակ, բուխարի, լոգարան, խոհանոց, հանգստի համար նախատեսված բոլոր հարմարություններով և պատշգամբ։ Քոթեջները առանձին մուտքերով են և չեն խանգարում մեկը մյուսին, կարող եք ամրագրել նաև առանձին։ Ամրագրման համար կարող եք գրել մեր պաշտոնական էջերին և «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգին այցելելով բլոգի ներքևում գտնվող կոնտակտներ բաժին։ Կամ զանգահարել՝ +374 91 227 198, +374
93 312 897 հեռախոսահամարներով։ Ցանկության դեպքում «Դիլի Տուր Ինֆո»-ն կկազմակերպի՝ Ձեր շրջագայությունները Ձեր նախընտրած ուղղությամբ, հարմարավետ մեքենաներով միայն տուրերը պետք է պատվիրեք նախորոք։ Տուրերի արժեքը չի ներառվում հանգստի, գիշերակացի փաթեթում։
Комментариев нет:
Отправить комментарий