понедельник, 23 марта 2026 г.

ԱԿՆԱՐԿ, ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ԵՒ ԱՐՁԱԿԱԳԻՐ ԱՐՄԻՆԵ ԱՊՐԵՍՅԱՆ

Ողջույն հարգելի՛ խմբակիցներ, իմ շատ սիրելի՛ հայրենակիցներ, արվեստասեր հանրություն այս անգամ ակնարկ ձևաչափով կխոսեմ բանաստեղծուհի և արձակագիր, «Պատանի ստեղծագործողների ակումբի» հիմնադիր, 6 գրքերի հեղինակ, գործընկեր՝ Արմինե Ապրեսյանի մասին։ Մի քանի խոսք մեր հերոսուհու մասին։ Արմինե Մուշեղի Ապրեսյանը ծնվել է Արցախի

մայրաքաղաք Ստեփանակերտում: Բարձրագույն կրթությունը ստացել է Արցախի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում՝ որպես օտար լեզուների մասնագետ: Ստեղծագործում է 8 տարեկանից:

Հանդիսանում է 6 գրքերի հեղինակ, որոնցից են. «Իմ սիրո գույնը», «Կյանքի դիմագծերը», «Խաղաղությունը դողէրոցքի մեջ»/ տպագրված Արցախում «Վերասլացք», «Հուշերի գեղադիտակ», «Հեքիաթներ արցախյան բարբառով»/ տպագրված Մայր Հայաստանում: Նրա ստեղծագործությունները տպագրվել են հայրենի Արցախի մի շարք թերթերում ու պարբերականներում. «Ստեփանակերտ»,

«Հայկի Սերունդ», «Ազատ Արցախ», «Լուսարար», Դիլիջանի համայնքային լրագրում, «Հայաստան» պարբերականում, ՀՀ ԳՄ Գրական թերթում, ԱՄՆ-ի հայ գրողների միության «Վերնատուն» պարբերականում:

Այժմ մեր շնորհաշատ հերոսուհին շարունակում է ապրել և ստեղծագործել՝ Դիլիջանում։ Հրապարակման ներկայացրեց՝ Վաչե Գրիգորյանը։ Լուսանկարները Արմինե Ապրեսյանի անձնական ալբոմից։ Նյութերը բլոգում տեղադրեց մեր պաշտոնական բլոգների, յութուբյան էջերի և տեխնիկական մասի պատասխանատու՝ Արթուր Տեր-Սահակյանը։











воскресенье, 8 марта 2026 г.

ՎԱՉԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ դուք յուրաքանչուրդ Աստվածային էակներեք, որ Ձեր ներկայությամբ և հմայքով գունավորում ու իմաստավորում եք մեր կյանքը։ Շնորհավորում եմ կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի առթիվ։ Դուք կարևոր դեր ունեք ընտանիքում, հասարակության մեջ և համայնքի զարգացման գործում։ Թող միշտ լուսավոր լինի Ձեր ճանապարհները, Ձեր ձայնը՝ լսելի, իսկ Ձեր իրավունքները՝ պաշտպանված։ Թող առողջությունն ու հաջողությունը, սերն ու երջանկությունը, հույսն ու հավատը միշտ լինեն ձեզ հետ։ Ուզում եմ, որ Ձեր կյանքի ամեն վայրկյանը լեցուն լինի՝ սիրո՛վ, ժպիտներո՛վ, ծաղիկներո՛վ և գարնանային գեղեցիկ ակնթարթներով։ Մաղթում եմ Ձեզ կանացի երջանկություն, սեր և ներդաշնակություն, սիրով լի ծաղկած անուշաբույր գարուններ։ Հարգանքո՛վ՝ Վաչե Գրիգորյան, մշակութային-զբոսաշրջային գործիչ, կազմակերպիչ և բլոգեր, «Դիլի Տուր Ինֆո» բլոգի հիմնադիր և համակարգող։

пятница, 9 января 2026 г.

ՊՐԵՄԻԵՐԱ՜ Ռազմիկ Բաղդասարյան՝ «Ման արի

Ողջույն՝ «Դիլի Տուր Ինֆո» բլոգի շատ սիրելի՛ հետևորդներ։ Նոր գեղեցիկ, տրամադրություն բարձրացնող երգ ենք բերել Ձեզ համար։ Աշուղ Նազելու մենահամերգի ելույթից և Ռազմիկի «Յութուբյան» պաշտոնական էջի պրեմիերայից հետո երգի առաջին պրեմիերայի վայելելու պատիվը տրված է «Դիլի Տուր Ինֆո» բլոգի հետևորդներին։ Երգում է երիտասարդ, շնորհալի երգիչ-երաժիշտ Ռազմիկ Բաղդասարյանը։ Ռազմիկի ինքնատիպ և ճիշտ մեկնաբանմամբ մեր հայկական, ժողովրդական, աշուղական երգերը նոր գույն ու իմաստ են ստանում։ 2025 թվականի Նոյեմբերի 4-ին՝ «Hin Ani Music Hall»-ում կայացավ բանասեր, մանկավարժ, սիրված երգչուհի, երգահան, «Սայաթ-Նովա» երգի մրցույթի առաջին պատվավոր մրցանակակիր, «Հարսնաքար» ժողովածուի, «Իմ Սուրբ Մատուռ» երգարանի և «7 երգ Մայրիկիս» տեսասկավառակի հեղինակ մեր ժամանակների սիրված վարպետ-աշուղ Նազելու մենահամերգը։ Որտեղ աշուղ Նազելու հեղինակային <<Մանարի>> երգով, անակնկալ ելույթ ունեցավ նաև սիրված երգիչ Ռազմիկ Բաղդասարյանը։ Ռազմիկը իր բարձրակարգ կատարումներով, կարողանում է հանդիսատեսին հասցնել հեղինակի ապրումները, խոսքը և դիպչել մարդկանց սրտերին։ Շնորհավորում ենք մեր տաղանդաշատ ընկեր, սիրված երգչին նոր, տրամադրություն բարձրացնող հրաշալի երգը ներկայացնելու կապակցությամբ և շնորհակալություն ենք հայտնում Ռազմիկին իր պաշտոնական էջերում երգը ներկայացնելուց հետո առաջինը մեր բլոգում ներկայացնելու համար։ Վայելեք սիրելինե՛րս, Ձեզ բարի վայելում․․․
Հրապարակման ներկայացրեց Վաչե Գրիգորյանը, տեխնիկական մասի պատասխանատու՝ Արթուր Տեր-Սահակյան։
 

вторник, 6 января 2026 г.

Պրեմիերա՝ Մավր Մկրտչյան՝ «Լուսնակը Նորել ա»՝ հայկական ժողովրդական ուրախ երգերի շարք

 2026 թվականի առաջին տոնական օրերը սկսում ենք ժողովրդական սիրված ուրախ երգերի շարքով։ «Դիլի Տուր Ինֆո» բլոգում կրկին երգի պրեմիերա է, այս անգամ մեր շնորհաշատ երգիչ, մարդկային արժեհամակարգով հարուստ, օժտված բնատուր Աստվածային ձայնով, հրաշալի ընկեր Մավր Մկրտչյանի կողմից։ Մավր Մկրտչյան՝ «Լուսնակը Նորել ա»՝ հայկական ժողովրդական ուրախ երգերի շարք։ «Լուսնակը Նորել ա»՝ հայկական ժողովրդական ուրախ երգերի շարք է, որը միավորում է սիրված և ժամանակով փորձված ժողովրդական երգեր։ 🎼 Երգի գործիքավորում, միքս՝ [Գարեգին Առաքելյան], 🎵 Բլուլ, զուռնա՝ [Ավագ Մարգարյան], 🥁 Հարվածային գործիքներ՝ [Էրո Ասլանյան], 🎬 Նկարահանում և մոնտաժ՝ [Time Production]։ Մավր Մկրտչյանը հանրությանը հայտնի դարձավ՝ 2012 թվականին Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպված «Ժողովրդական երգիչ» նախագծից։ Նա Ջավախք աշխարհից է։ Շնորհավորում ենք Մավրին այս նախատոնական օրերին հրաշալի տեսահոլովակ ներկայացնելու համար և հայտնում ենք շնորհակալություն տեսահոլովակը իր «յութուբյան» և սոցիալական պաշտոնական էջերի պրեմիերայից հետո առաջինը մեր բլոգում ներկայացնելու համար։ Մեր Մավրին մաղթում ենք անձնական և ստեղծագործական հաջողություններ, երկար, երկար աշխատանքային կանաչ ճանապարհ, բազում նոր տեսահոլովակներ, համերգներ։ Իսկ մեր հետևորդներին ուրախ, տոնական երջանիկ պահերով լեցուն օրեր, սիրելի հետևորդներ։ Ձեզ բարի դիտում, դե վայելեք։ Հրապարակման ներկայացրեց՝ Վաչե Գրիգորյանը, տեխնիկական մասի պատասխանատու՝ Արթուր Տեր-Սահակյան։

Պրեմիերա, Աշուղ Նազելի Մանրիկ - մանրիկ

 Ողջույն՝ «Դիլի Տուր Ինֆո» բլոգի հարգելի՛ հետևորդներ, սիրելի՛ հայրենակիցներ2025 թվականի դեկտեմբերի 29-ին կրկին նոր տեսահոլովակ
🥰 բանասեր, մանկավարժ, սիրված երգչուհի, երգահան, «Սայաթ-Նովա» երգի մրցույթի առաջին պատվավոր մրցանակակիր, «Հարսնաքար» ժողովածուի, «Իմ Սուրբ Մատուռ» երգարանի և «7 երգ Մայրիկիս» տեսասկավառակի հեղինակ Վարպետ Աշուղ Նազելու կողմից։ Աշուղ Նազելի <<Մանրիկ- մանրիկ>>։ Գործիքավորում՝ Տարոն Ավետիսյանի, ռեժիսոր՝ Գարիկ Աբելյան։ Պարում է<<Գողթն>> ավանդական պարախումբը։ Տ իկին Նազելին 2025 թվականին մասնակցել է բազմաբնույթ միջոցառումների և համերգներով շրջագայել է տարբեր երկրներում։ Դրանցից ամենա հուշագրավն այն է, որ 2025 թվականի նոյեմբերի 4-ին՝ «Hin Ani Music Hall»-ում տեղի է ունեցել աշուղ Նազելու մենահամերգը։ Իսկ 2025 թվականի դեկտեմբերի 27-ին Նազելի Գրիգորյանը մասնակցել է՝ <<Հանդես>> հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Hayas Awards» մրցանակաբաշխությանը և <<Հանդես>> հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Արման Կարապետյանի կողմից արժանացել է՝ << Լավագույն համերգային շրջագայություն>> մրցանակին։ Մեր հետ զրույցում տիկին Նազելին առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց՝ <<Հանդես>> հասարակական կազմակերպությանը,Hayas Awards -ին և հիմնադիր տնօրեն Արման Կարապետյանին `<< Լավագույն համերգային շրջագայություն>> մրցանակին արժանացնելու համար։ Զրույցի վերջում տիկին Նազելին շնորհավորեց մեր հետևորդների, հայրենակիցների Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթելով խաղաղություն մեր երկրին, վերելքներ, վերթևումներ և ձեռք բերումներ։ Մենք ևս միանում ենք բոլոր շնորհավորանքներին, իսկ տիկին Նազելուն ցանկանում անձնական և ստեղծագործական հաջողություններ, քաջ առողջություն, նոր երգեր։ Հարգարժա՛ն տիկին Նազելի շնորհակալ ենք տեսահոլովակը Ձեր պաշտոնական էջերի պրեմիերայից հետո առաջինը մեր բլոգում ներկայացնելու համար։ Հրապարակման ներկայացրեց՝ Վաչե Գրիգորյանը։ Տեխնիկական մասի պատասխանատու՝ Արթուր Տեր-Սահակյան։