Ողջույն հարգելի՛ խմբակիցներ, իմ շատ սիրելի՛ հայրենակիցներ, արվեստասեր
հանրություն այս անգամ ակնարկ ձևաչափով կխոսեմ բանաստեղծուհի և արձակագիր, «Պատանի
ստեղծագործողների ակումբի» հիմնադիր, 6 գրքերի հեղինակ, գործընկեր՝ Արմինե Ապրեսյանի
մասին։ Մի քանի խոսք մեր
հերոսուհու մասին։ Արմինե Մուշեղի Ապրեսյանը ծնվել է Արցախի
մայրաքաղաք Ստեփանակերտում: Բարձրագույն կրթությունը ստացել է Արցախի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում՝ որպես օտար լեզուների մասնագետ: Ստեղծագործում է 8 տարեկանից:
Հանդիսանում է 6 գրքերի հեղինակ, որոնցից են. «Իմ սիրո գույնը», «Կյանքի դիմագծերը»,
«Խաղաղությունը դողէրոցքի մեջ»/ տպագրված Արցախում «Վերասլացք», «Հուշերի գեղադիտակ»,
«Հեքիաթներ արցախյան բարբառով»/ տպագրված Մայր Հայաստանում: Նրա ստեղծագործությունները
տպագրվել են հայրենի Արցախի մի շարք թերթերում ու պարբերականներում. «Ստեփանակերտ»,
«Հայկի Սերունդ», «Ազատ Արցախ», «Լուսարար», Դիլիջանի համայնքային լրագրում, «Հայաստան»
պարբերականում, ՀՀ ԳՄ Գրական թերթում, ԱՄՆ-ի հայ գրողների միության «Վերնատուն» պարբերականում:
Այժմ մեր շնորհաշատ հերոսուհին շարունակում է ապրել և ստեղծագործել՝ Դիլիջանում։ Հրապարակման
ներկայացրեց՝ Վաչե Գրիգորյանը։ Լուսանկարները Արմինե Ապրեսյանի անձնական ալբոմից։ Նյութերը
բլոգում տեղադրեց մեր պաշտոնական բլոգների, յութուբյան էջերի և տեխնիկական մասի պատասխանատու՝
Արթուր Տեր-Սահակյանը։
Комментариев нет:
Отправить комментарий