Այսօր փետրվարի 5-ին, մեր սիրելի՛, հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, "Artists for Peace" բարեգործական կազմակերպության հիմնադիր, "Never Again" մշակութային շարժման նախաձեռնող։ Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյանի ծննդյան օրն է։ Նա այսօր կդառնար 68 տարեկան։ Ֆլորա Մարտիրոսյանը հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ։ Նրա ձայնը մասնագետները նմանեցնում են դուդուկի, որի ելեվեջները ունի բուժիչ հատկություն։ Նրա կատարումները անտարբեր չի թողնում անգամ օտարազգի հանդիսատեսին։ Նա իր ստեղծագործական բուռն գործունեության ընթացքում համերգներ է ունեցել աշխարհի տարբեր բեմահարթակներում։ Տարածելով հայ մշակույթի «գոհարները»։ 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով՝ Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյանը բռնեց հավերժի ճանապարհը։ Մեզ թողնելով մշակութային հարուստ ժառանգություն։ Նրա՝ «Ծով աստղիկ», «Ունի վերադարձ», «Կանգնիր քարավան», «Քելե լաո», «Երազ տեսա», «Իմ ուղին», «Մենք», «Փայլող աստղ»։ 8 ձայնասկավառակները Նրա գործունեության խոսուն վկաներն են։ Նա այսօր էլ շարունակում է՝ Ի՛ր երգերով, թուղարկած ձայնասկավառակներով ապրել մեր սրտերում և ապրեցնել հայ երգը, մեր սերունդներին փոխանցել հայկական մշակութային հարուստ արժեքները։ Մեջ բերումները արված է՝ hy.wikipedia.org էլեկտրոնային հանրագիտարանի պաշտոնական կայքից, խմբագրեց Վաչե Գրիգորյանը։ Կարդաց Անահիտ Ավագյանը, տեսանյութը պատրաստեց Արթուր Տեր-Սահակյանը։
home
- Welcome to "Dili Tour" informative, touristic, and cultural blog
- «Aregunyan arquniq»
- «Դիլի Տուր Ինֆո»
- Instagram Դիլի Տուր Ինֆո
- ՎԵՐԱԴԱՐՁ ԴԻԼԻՋԱՆԻ․ 20-ՐԴ ԴԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ
- «Photo Tour In Dilijan»՝
- Յութուբ, Դիլի Տուր Ինֆո
- Մեր առաջին բլոգի նախկին տեսքը
- Մենք Տելեգրամում՝ «Dili Tour Info Official»՝
среда, 5 февраля 2025 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий