среда, 29 января 2025 г.

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի կազմավորման տոնի կապակցությամբ

 Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձն է: Հայոց բանակը ձևավորվել է մեր երկրի անկախության ու հայի ազատության երաշխավորը լինելու համար և այսօր էլ շարունակում է իր արժանապատիվ առաքելությունը՝ կանգնած լինելով մեր երկրի սահմանների պաշտպանության առաջնագծում։ Այս օրը խորին երախտագիտությամբ խոնարհվում ենք բոլոր նրանց առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, ինչպես նաև շնորհավորում ենք մեր զինվորներին, սպաներին ու վետերաններին՝ մաղթելով անսպառ ուժ, տոկունություն և բարի ծառայություն։ Թող Հայոց բանակը միշտ հզոր լինի, անառիկ ու իր նվիրական առաքելության բարձրության վրա։ Փա՛ռք Հայոց բանակին, Փա՛ռք Հայ զինվորին։ Հարգանքո՛վ՝ Դավիթ Սարգսյան, բազմաբնակավայր և խոշորացված Դիլիջան համայնքի ղեկավար։

Комментариев нет:

Отправить комментарий