пятница, 7 февраля 2025 г.

Հերոսապատում, Գոռ Գասպարյան:

Փետրվարի 7-ին Դիլիջանցի ՀերոսԳոռԳասպարյանի ծննդյան օրն է։ Շնորհավոր երկնային ծնունդդ, փա՜ռք, հավերժ փա՜ռք մեր քաջորդիներին։
Գոռ Գևորգի Գասպարյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 7-ին Դիլիջան քաղաքում։
2006-2015 թվականներին սովորել է Դիլիջանի ավագ դպրոցում, որից հետո ընդունվել է Դիլիջանի պետական քոլեջ ։
Ծառայությունն անցել է Կուբաթլույում։ Պատերազմի ընթացքում մասնակցել է Ջրականի համար մղվող մարտերին։
Կյանքով լի Գոռը վայելում էր շրջապատի սերն ու հարգանքը ։
Անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ հանուն հայրենիքի։ ՎԱՉԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ -․ «Ամեն անգամ երբ խոսում ենք մեր Հերոս տղաների մասին արցունքները և հուզմունքը խեղդում են կոկորդդ։ Հատկապես երբ ճանաչում ես ավելի դժվար է դառնում որևե կարծիք հայտնել։ Ի՞նչ կարող եմ ասել՝ Գոռի մասին, Նա հետաքրքիր, համեստ, նպատակներով և ծրագրերով լեցուն եռանդուն երիտասարդ էր։ Միշտ պատրաստակամ, միշտ օգնող, երիտասարդ ո՛վ տարբերվում էր իր մարդկային տեսակով, հայեցի մտածողությամբ։ Նա իսկական ընկեր էր, օժտված հումորի բարձր զգացողությամբ։ Ի՜նչքան շփվեիր նրա հետ, երբեք չէիր ձանձրանա։ Գոռին ճանաչում եմ դեռ մանկուց Նա ակտիվ երեխա էր, լավ մարդ։ Մարդ ով մեծացել է համեստ ընտանիքում։»։ Ասել է՝ Վաչե Գրիգորյանը։ Հավերժ փառք հայրենիքի անկախության և ազատության համար քաջի մահով ընկած հերոսներին։

Комментариев нет:

Отправить комментарий