Գիրք նվիրելու օրն ընտրված է՝ ի պատիվ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա։ Այս օրը՝ որպես գիրք նվիրելու օր ընդունվել է՝ 2008 թվականից։ Այն նշվող նախաձեռնություն է։ Օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ։ Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության որոշմամբ։ Փետրվարի 19-ը սահմանվել է՝ որպես գիրք նվիրելու օր։ Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների միջև։
Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը։ Նրա խոսքերով՝ -․ «Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանի նախաձեռնությամբ՝ 1899 թվականին Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը։ «Վերնատուն» գրական խմբակը, ողջ Անդրկովկասում համարվել է ինքնին գրողների միություն։» Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։ Օրվա տոնական ավանդույթներից է մտերիմ մարդուն որևէ հետաքրքիր գիրք նվիրելը։ Հրապարակման ներկայացրեց՝ Վաչե Գրիգորյանը, նյութի աղբյուր՝ hy.wikipedia.org ազատ հանրագիտարանի էլեկտրոնային, պաշտոնական կայք։
Комментариев нет:
Отправить комментарий