вторник, 18 февраля 2025 г.

Հովհաննես Թումանյան

«Երազանքի հետքերով» ասմունքի նախագծի 2025 թվականի 4-րդ, իսկ ընդհանուր առմամբ 34 հանդիպում։ Այս տարվա 4-րդ հանդիպման թեման նվիրվում է՝ Հովհաննես Թումանյանին։ ։Քանի որ փետրվարի 19-ին ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է՝ Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։ 1838-1839 թվականներին Հովհաննես Թումանյանը եռանդուն մասնակցություն է ունեցել նաև Դիլիջանի, Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի ճանապարհների շինարարությանը։ Ինչպես տեղեկանում ենք՝ Panorama.am կայքից, մեջ բերում եմ -․ «Սակայն կար մի բան, որի մասին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում, դիահերձման ժամանակ որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր. «Ես մի քայլ արեցի... ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի...»։ Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը, մի փոքրիկ պահարանի մեջ: Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը: Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու: Որպես հարազատ հյուր նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվեց, տանտերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր: Հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքնության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը: Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան:
Միայն 1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի փափագը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, որ Ամենայն Հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության»։ Գիրք նվիրելու օրն ընտրված է՝ ի պատիվ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա։ 2008 թվականից նշվող նախաձեռնություն։ Օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ։ Այս տոնին կանրադառնամ առանձին հրապարակմամբ։ Հրապարակման ներկայացրեց Վաչե Գրիգորյանը։
 

Комментариев нет:

Отправить комментарий