Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր, Երիտասարդների օրհնության օր), Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից։ Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ից, մինչև փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Այս տարի Սուրբ Սարգիս զորավարի տոնը նշվում է փետրվարի 15-ին։ Սուրբ Սարգիս զորավարի տոնը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Ս. Սարգսի տոնը իր ծագմամբ բավականին հին է։ Այն Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով։ Այսպես, օրինակ, Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ էին ուտում գիշերը երազ տեսնելու ակնկալիքով՝ հավատալով, որ երազում ծարավը հագեցնելու նպատակով իրեն ջուր տվողը կլինի կյանքի ընկերը։ Եթե երազում ջրի բաժակը ոսկուց էր լինում, ասում էին, որ ապագա ամուսինը հարուստ է լինելու, եթե արծաթից՝ միջին ունեցվածքի տեր, եթե պղնձից կամ կավից՝ աղքատ։ Կարևորվում էր նաև ջրի քանակությունը, ըստ որի որոշում էին ապագա փեսացուի կամ հարսնացուի հետ ապրելու տևողությունը։ Եթե բաժակը ջրով լիքն էր, շատ երկար կապրեին, եթե կիսատ էր, կյանքի կեսը, իսկ եթե ջուրը շատ քիչ էր, ընդամենը մի քանի տարի։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Սուրբ Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։ Սիրելի երիտասարդներ, սիրահար զույգեր, նորապսակներ սիրով շնորհավորում եմ բոլորիդ, երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոս՝ Սուրբ Սարգսի, սիրո տոնի առթիվ։ Մաղթում եմ սեր և երջանկություն, ժպիտներ և ներդաշնակություն։ Այն երիտասարդները ովքեր դեռ չեն գտել իրենց սերը թող այս գիշեր գտնեն ու արբենան սիրո քաղցր բերկրանքով։ Բոլորիդ կյանքում շատ լինեն սիրով լի գարնանային ծաղկառատ օրերը։ Սիրով Ձեր լավագույն և սիրով լի ընկեր՝ Վաչե։
home
- Welcome to "Dili Tour" informative, touristic, and cultural blog
- «Aregunyan arquniq»
- «Դիլի Տուր Ինֆո»
- Instagram Դիլի Տուր Ինֆո
- ՎԵՐԱԴԱՐՁ ԴԻԼԻՋԱՆԻ․ 20-ՐԴ ԴԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ
- «Photo Tour In Dilijan»՝
- Յութուբ, Դիլի Տուր Ինֆո
- Մեր առաջին բլոգի նախկին տեսքը
- Մենք Տելեգրամում՝ «Dili Tour Info Official»՝
пятница, 14 февраля 2025 г.
«ԴԻԼԻ ՏՈՒՐ ԻՆՖՈ» ԲԼՈԳԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԵՒ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ ՎԱՉԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ, ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий