








Սիրելի՛ հետևորդներ, «10» տարի անց կրկին վերսկսում ենք «Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս» ճանաչողական, պատմամշակութային, էքսկուրսիոն ծրագիրը։ 2025 թվականի ծրագրի շրջանակներում պատրաստվում ենք բացահայտել Լոռվա հեքիաթային տեսարժան վայրերը։ Հետաքրքրեց շտապիր գրանցվել և դառնալ ծրագրի մասնակից։ Էքսկուրսիայի օրվա, ժամի մասին տեղեկատվությունը կլինի շուտով, միայն ասեմ, որ տուրերի մեկնարկը կտրվի բազմաբնակավայր և խոշորացված Դիլիջան համայնքի վարչական կենտրոնից։ Իսկ մինչ այդ ծանոթացեք ծրագրի մանրամասներին։ Ծրագրի նպատակն է մեր երիտասարդներին ավելի մոտեցնել հայկական մշակութային հարուստ ժառանգությանը, ճանաչելի դարձնել մեր եկեղեցիները, վանքերը, մատուռները, թանգարանները։ Ամրապնդել սերը դեպի հայկական ավանդույթները։ Այս նախագծի շրջանակներում այցելել ենք՝ Գառնի, Գեղարդ, Ծախկաձոր-Կեչարիսի եկեղեցի, ճոպանուղի, Երևան «կենդանաբանական այգի», Սևանավանք, Աբովյանի ՍԲ Հովհաննես եկեղեցի, «Խոր վիրապ», Երևանի «Հաղթանակի» զբոսայգի, Հաղարծին, Գոշավանք և Աղավնավանքի ՍԲ Աստվածածին եկեղեցի՝ «Ա՜խ նաբաթ»-ի վանական համալիր։ Ծրագրի մասին հրապարակում տեղադրվել էր՝ trip2.com զբոսաշրջային կայքում։ Հարցերի և գրանցման համար կարող եք այցելել ներքևում գտնվող հղումով՝
https://dilitourinfo.blogspot.com/
2025 թվականի, զբոսաշրջային սեզոնին ընդառաջ իր հյուրընկալ դռներն է բացում՝ «Nais house» ընտանեկան հյուրատունը։ Հյուրատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով, առկա է մշտական տաք/սառը ջուր, ջեռուցման <<baxi>> համակարգ, ջրի բակ։ Տրվում է հյուրատան առաջին հարկը, առանձին մուտքով։ Հյուրատունը ունի 2 ննջասենյակ, 1 հյուրասենյակ միացված խոհանոցին, որը ապահովված է անհրաժեշտ կենցաղային պարագաներով, կահույքով։ Հյուրատունը
հարմար է 7 հոգանոց ընտանեկան և ընկերական խմբերով հանգիստ նախընտրողների համար։ Բակում առկա է ավտոկայանատեղի նախատեսված մինչև 3 մեքենայի համար, բացօթյա տաղավար, որտեղ կարող են տեղավորել մինչև 15+ անձ, մանղալ, ջեռուցվող լողավազան, ճոճանակ, ցանցաճոճ, խառույկի տեղ։ Տարածքը տեսահսկվում է և կա՝ WIFI։ Հավելենք, որ հյուրատունը տրվում է նաև մի քանի ժամով հանգիստ նախընտրողներին։ Հյուրատուն Ձեր մուտքը սկսվում էժամը՝ 13։00-ից։ «Դիլի Տուր Ինֆո»-ի միջոցով ամրագրման դեպքում, եթե կա ցանկություն կարող ենք կազմակերպել Ձեր տուրերը հարմարավետ և ամենագնաց մեքենաներով։ Մեր բարեկիրթ և համեստ վարորդների ուղեկցությամբ Դուք առիթ կունենաք բացահայտելու՝ Դիլիջանի և Տավուշի տեսարժան վայրերը։ Ամրագրման դեպքում անցեք ներքևում գտնվող՝ «Դիլի Տուր Ինֆո» բլոգի հղումով և կապվեք մեր հետ։ Կամ զանգահարել՝ «091» 22-71-98, «093» 31-28-97 հեռախոսահամարներով։ Մաղթում ենք հաճելի հանգիստ։
«Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս» ծրագրի շրջանակներում, Դիլիջանի բնակիչները կունենան բացառիկ հնարավորություն մասնակիցը դառնալու պատմամշակութային ուղևորության և այսուհետ օգտվելու մեր կողմից առաջարկվող բարձրակարգ զբոսաշրջային փաթեթներից։ Այս անգամ մեկնում ենք բացահայտելու Լոռվա աշխարհի գարնանային հեքիաթը։ Ուղևորության շրջանակներում կայցելենք՝ 10-13-րդ դարերի Հաղպատ, Սանահին վանական համալիրներ, Դսեղ, Հովհաննես Թումանյանի և Մկոյան եղբայրների տուն թանգարաններ։ Տուրը կավարտենք զբոսնելով և լուսանկարվելով Վանաձորի կենտրոնով կանգառ ունենալով քաղաքի հրապարակում, եկեղեցիներում։ Ընթացքում կանգառներ կլինեն սննդի սպասարկման հաստատությունների մոտ։ Տուրը կմեկնարկի՝ Դիլիջան համայնքի կենտրոնական հրապարակից։ Տուրի տևողությունը 12 ժամ։ Տուրի արժեքում ներառված է հարմարավետ մեքենաներ, փոքրիկ հյուրասիրություն, էքսկուրսավար։ Մեկնման օրվա, ժամի և օրակարգի մասին մասնակիցներին կտեղեկացնենք գրանցումից հետո։ Միացեքհայկական երգով, պատմություններով, ընկերական ուրախ զրույցներով, ինտերակտիվ խաղերով հագեցած և ուրախ տրամադրությամբ համեմված մեր ճամփորդությանը։ Անմոռանալի ժամանցը, հիշարժան լուսանկարները և բովանդակալից տուրը երաշխավորում ենք։ Գրանցման համար այցելեք մեր բլոգ։ Կամ զանգահարեք՝ «091» 22-71-98, «093» 31-28-97 հեռախոսահամարներով։
Ինչպես տեղեկացավ «Դիլի Տուր Ինֆո»-ն, բազմաբնակավայր և խոշորացված Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից՝ -․ «բոլոր պատերազմներում զոհված մեր հայրենակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցման աշխատանքների մեկնարկը արդեն տրված է։ Այս հուշարձանը դառնալու է Հիշողության պուրակ։» ասել է համայնքի ղեկավարը։
Էլի գեղեցիկ ու հոգեթով կատարում ենք բերել Ձեզ համար։ Պրեմիերա մեր բլոգում՝ Տիգրան Շահինյան ԼՈՒՍԻՆ ԴՈՒ՜ ԻՆՁ ԱՍԱ։ Երաժշտության հեղինակ մեր սիրելի երգահան՝ Արամ Ավագյան, խոսքերը գրել է Ռուզաննա Աբրահամյանը։ Գործիքավորել է Արամ Ավագյանը, դե իսկ երգը կատարում է՝ Տիգրան Շահինյանը։ Ձեզ բարի դիտում սիրելիներս։