«Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս» ծրագրի շրջանակներում, Դիլիջանի բնակիչները կունենան բացառիկ հնարավորություն մասնակիցը դառնալու պատմամշակութային ուղևորության և այսուհետ օգտվելու մեր կողմից առաջարկվող բարձրակարգ զբոսաշրջային փաթեթներից։ Այս անգամ մեկնում ենք բացահայտելու Լոռվա աշխարհի գարնանային հեքիաթը։ Ուղևորության շրջանակներում կայցելենք՝ 10-13-րդ դարերի Հաղպատ, Սանահին վանական համալիրներ, Դսեղ, Հովհաննես Թումանյանի և Մկոյան եղբայրների տուն թանգարաններ։ Տուրը կավարտենք զբոսնելով և լուսանկարվելով Վանաձորի կենտրոնով կանգառ ունենալով քաղաքի հրապարակում, եկեղեցիներում։ Ընթացքում կանգառներ կլինեն սննդի սպասարկման հաստատությունների մոտ։ Տուրը կմեկնարկի՝ Դիլիջան համայնքի կենտրոնական հրապարակից։ Տուրի տևողությունը 12 ժամ։ Տուրի արժեքում ներառված է հարմարավետ մեքենաներ, փոքրիկ հյուրասիրություն, էքսկուրսավար։ Մեկնման օրվա, ժամի և օրակարգի մասին մասնակիցներին կտեղեկացնենք գրանցումից հետո։ Միացեքհայկական երգով, պատմություններով, ընկերական ուրախ զրույցներով, ինտերակտիվ խաղերով հագեցած և ուրախ տրամադրությամբ համեմված մեր ճամփորդությանը։ Անմոռանալի ժամանցը, հիշարժան լուսանկարները և բովանդակալից տուրը երաշխավորում ենք։ Գրանցման համար այցելեք մեր բլոգ։ Կամ զանգահարեք՝ «091» 22-71-98, «093» 31-28-97 հեռախոսահամարներով։
home
- Welcome to "Dili Tour" informative, touristic, and cultural blog
- «Aregunyan arquniq»
- «Դիլի Տուր Ինֆո»
- Instagram Դիլի Տուր Ինֆո
- ՎԵՐԱԴԱՐՁ ԴԻԼԻՋԱՆԻ․ 20-ՐԴ ԴԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ
- «Photo Tour In Dilijan»՝
- Յութուբ, Դիլի Տուր Ինֆո
- Մեր առաջին բլոգի նախկին տեսքը
- Մենք Տելեգրամում՝ «Dili Tour Info Official»՝
пятница, 2 мая 2025 г.
ԳՆՈՒՄ ԵՆՔ ԴԲԱ ԼՈՌԻ ՄԱՆԳԱԼՈՒ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий