home
- Welcome to "Dili Tour" informative, touristic, and cultural blog
- «Aregunyan arquniq»
- «Դիլի Տուր Ինֆո»
- Instagram Դիլի Տուր Ինֆո
- ՎԵՐԱԴԱՐՁ ԴԻԼԻՋԱՆԻ․ 20-ՐԴ ԴԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ
- «Photo Tour In Dilijan»՝
- Յութուբ, Դիլի Տուր Ինֆո
- Մեր առաջին բլոգի նախկին տեսքը
- Մենք Տելեգրամում՝ «Dili Tour Info Official»՝
понедельник, 30 декабря 2024 г.
ԴԻԼԻՋԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՄԻՔԱՅԵԼ ՍԵՐՈՒՆՑ֊ԱՆԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔ Տարեմուտը հնի և նորի սահմանագիծն է, անցնող տարվա գործերի հանրագումարի և Նոր տարվա նոր ծրագրերի նախատեսման ժամանակաշրջանը։
Ու նաև՝ բարի ցանկությունների, մաղթանքների ժամանակաշրջա՛նը։ Չխախտելով ավանդույթը, իմ համաքաղաքացիներին հորդորում եմ բոլոր անհաջողություններն ու տխուր օրերը թողնել հին տարում և 2025֊ը սկսել տոնական տրամադրությամբ, երջանկության զգացումով և նոր գործերի ակնկալիքով։։
Սիրելի՛ դիլիջանցիներ, ամբողջ տարին թող ձեր օջախներում թևածի Նոր տարվա տոնական շունչը։ Ձեզ՝ քաջառողջություն, երջանկություն, բոլոր նպատակների իրականացում։
Թող 2025֊ը դառնա խաղաղության, հայոց հաղթանակների տարի։
Եվ որպեսզի այդպես լինի՝ Նոր տարվա գիշերը բաց պահեք ձեր սրտերն ու ձեր տան դռները՝ ընդունելով տոնական հրավառ շունչը, նորի՛ շունչը.
ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ
Բարության ու լույսի՛ գիշեր,
Անզոր է չարիքը մոլոր,
Շուրջբոլոր՝ օրհնանք է ու սեր՝
Բա՛ց պահեք դռները բոլոր։
Մոռանա՛նք կասկած ու բողոք՝
Սահման է հնի ու նորի,
Ինչին որ չենք հասել փողով՝
Այս գիշեր կհասնենք ձրի։
Մաղթանքնե՛ր, ծիծաղ ու գինի՛,
Հարթվում են ճամփեքը խոլոր,
Որ խինդը ողջ տարին լինի՝
Բա՜ց պահեք դռները բոլոր։
ՄԻՔԱՅԵԼ ՍԵՐՈՒՆՑ֊ԱՆԱՆՅԱՆ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий