Բազմաբնակավայր և խոշորացված Դիլիջան համայնքի, Խաչարձան բնակավայրում կառուցվում է ավելի քան 2000 մ երկարությամբ նոր լուսավորության համակարգ։ Ինչպես տեղեկանում ենք՝ Դիլիջանի համայնքապետարանի ֆեյսբուկյան էջից, որտեղ մասնավորապես նշվում է, ծրագրով նախատեսվում է լուսավորել գյուղական բնակավայրի երկու թաղամաս: -․ «Նախագծի շրջանակում օգտագործվում են ժամանակակից էներգախնայող LED լամպեր, որոնք ապահովելու են արդյունավետ և երկարատև լուսավորություն: Նախագծի ավարտից հետո կլուսավորվի՝ Խաչարձան բնակավայրի 90 տոկոսից ավելին, որը՝ էականորեն կբարելավի բնակիչների կյանքի որակը խթանելով զբոսաշրջության զարգացմանը և գյուղական բնակավայր այցելուների քանակի ավելացմանը:»։ Լուսավորության նախագիծը իրականացվում է Հայաստանի համահայկական հիմնադրամի աջակցությամբ և Արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ: Հրապարակման ներկայացրեց՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգը։ Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքապետարանի էջից։
Комментариев нет:
Отправить комментарий