вторник, 22 октября 2024 г.

ՊՐԵՄԻԵՐԱ՜ ՎԱՉԵ ԳՐԻԳՈՐՅԱ՜Ն ԷՍՕՐ ՕՐԸ ՈՒՐԲԱԹ Ա

 

Աշուղ Նազելու Էսօր օրը ուրբաթ ա երգը՝ Վաչե Գրիգորյանի կատարմամբ արդեն հասանելի է նաև «Յութուբի» և բլոգի հետևորդների համար։ «Տավուշ» մարզային հեռուստատեսության ամռան պրեմիերայից հետո՝ հոկտեմբերի 22-ին Դիլիջանցի երգիչ Վաչե Գրիգորյանի «Յութուբյան» պաշտոնական էջում և բլոգում տեղի է ունեցել՝ Աշուղ Նազելու Էսօր օրը ուրբաթ ա երգի պրեմիերան։ Երգը կատարում է Վաչե Գրիգորյանը, ինչպես տեղեկանում ենք նրա պաշտոնական էջերից սա Վաչեի հերթական խոստացված պրեմիերան է։ Նա տեղեկացրել է, որ պատրաստվում են նոր երգեր, որոնք կներկայացնի մինչև տարվա վերջ։ 2024-ի ամառը և աշունը Վաչեի համար եղել է երգերով և նորություններով լեցուն, որի ականատեսն ենք լինում հետևելով նրա պաշտոնական էջերում, որտեղ Նա ակտիվորեն կիսվում է նորություններով և վայելում հետևորդների սերն ու գնահատանքը։


Комментариев нет:

Отправить комментарий