вторник, 22 октября 2024 г.

Հերթական պրեմիերա՜ն

 Բարի օր սիրելի՛ հետևորդներ, սիրով Ձեզ ենք ներկայացնում՝ Նազելի Գրիգորյանի/ Աշուղ Նազելու՝ Էսօր օրը ուրբաթ ա սիրված երգը։ Այս երգը Ե՛ս լսել էի ժողովրդական և հայկական երգերի անզուգական մեկնաբան՝ Էդգար Խաչատրյանի և «Ժողովրդական երգիչ» նախագծի սիրված երգիչ Արման Խաչատրյանի կատարմամբ։ Երգը ձայնագրել ենք այս տարի ամռանը և առաջին անգամ ներկայացրել եմ՝ «Տավուշ» մարզային հեռուստաընկերության եթերով։ Այժմ պատիվ ունեք վայելելու նաև այստեղ։ Շնորհակալություն եմ հայտնում երգի հեղինակ ծնունդով՝ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի, Բաղանիս գյուղական բնակավայրի, մեր ժամանակների սիրելի Աշուղ Նազելուն երգը նվիրելու, Էդգար և Արման Խաչատրյաններին գործիքավորումները վստահելու, «Sad studio»-ին ձայնագրության և պաշտոնական բլոգներիս ու «յութուբյան» էջերիս տեխնիկական մասի պատասխանատու Արթուր Տեր-Սահակյանին վերահսկելու և տեղադրելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություններս Ձեզ, որ հետևում եք, հավանում եք և կիսվում եք Ձեր կարծիքներով, ջերմ և անկեղծ ու պարտավորեցնող խոսքերով միշտ կողքիս եք։

Ввод

Комментариев нет:

Отправить комментарий