суббота, 8 марта 2025 г.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

 Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Այս օրը ոչ միայն գեղեցկության մասին է, այլև ձեր դերի ու առաքելության կարևորության գիտակցման։ Դուք ինչպես ձեր ընտանիքների ամուր հենասյունն եք, այնպես էլ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում անփոխարինելի դերակատարներ եք։ Ձեր իմաստության ու ջանքերի շնորհիվ մեր հասարակության մեջ տեղի են ունենում ամենակարևոր փոփոխությունները՝ կրթությունից և մշակույթից մինչև տնտեսություն ու կառավարում։ Թող այս օրը լինի առիթ՝ կրկին կարևորելու ձեր մեծ ներդրումը և շնորհակալություն հայտնելու ձեր աշխատանքի, սիրո և նվիրվածության համար։ Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, հաջողություններ և երջանկություն տարվա բոլոր օրերին։ Հարգանքով՝ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյան

Комментариев нет:

Отправить комментарий