home
- Welcome to "Dili Tour" informative, touristic, and cultural blog
- «Aregunyan arquniq»
- «Դիլի Տուր Ինֆո»
- Instagram Դիլի Տուր Ինֆո
- ՎԵՐԱԴԱՐՁ ԴԻԼԻՋԱՆԻ․ 20-ՐԴ ԴԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ
- «Photo Tour In Dilijan»՝
- Յութուբ, Դիլի Տուր Ինֆո
- Մեր առաջին բլոգի նախկին տեսքը
- Մենք Տելեգրամում՝ «Dili Tour Info Official»՝
вторник, 7 января 2025 г.
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի´ դիլիջանցիներ,Ավարտին է մոտենում 2024 թվականը և ինչպես ընդունված է, այս օրն ամփոփում ենք տարվա մեր ձեռքբերումները, բացթողումնեը, հաջողություններն ու անհաջողությունները: Սա հետաքրքիր գործընթաց է, քանի որ օգնում է բազմաթիվ հարցեր այլ դիտանկյունից տեսնել, կատարած աշխատանքի արդյունավետությունը պատշաճ գնահատել:
2024 թվականին Դիլիջանը ևս մեկ քայլով մոտեցավ այն տեսլականին, որը մենք սահմանել էինք դեռևս 2021 թվականին` նախընտրական շրջանում: Դիլիջանի համայնքապետարանի, ՀՀ Կառավարության, ներդրողների, տարբեր տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված բազմաթիվ մեծ ու փոքր ծրագրերը մեր բնակիչների կյանքն ամեն օր ավելի փոխեցին։ Հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բնակիչներին՝ վստահության և համագործակցության համար։ Համաձայն եմ, որ կան բազմաթիվ կիսատ թողնված ծրագրեր, անավարտ կամ դեռևս չձեռնարկված աշխատանքներ, սակայն, համոզվա՛ծ եղեք, մեր թիմն ամեն օր ուսումնասիրում է բնակիչների դիմումները, առաջարկներն ու մտահոգությունները՝ մեր հնարավորությունների սահմաններում դրանք լուծելու նպատակով։
2024-ը նաև նշանավորվեց Դիլիջանի 480-ամյակի տոնական միջոցառումներով, որոնք համախմբեցին ոչ միայն համայնքի բնակիչներին, այլև բազմաթիվ գործընկերների ու հյուրերի՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային։ Միջոցառումները մեկ անգամ ևս ընդգծեցին Դիլիջանի մշակութային հարստությունն ու պատմական նշանակությունը։
2025 թվականը մեզ համար կլինի նոր նպատակների ու ծրագրերի իրականացման տարի։ Մենք արդեն իսկ ունենք հստակ տեսլական և պլանավորված նախագծեր, որոնք կրկին ուղղված են մեր սիրելի համայնքի զարգացմանը։ Համոզված եղե՛ք, մեր թիմը հաստատակամ է իր առաքելության մեջ՝ դարձնել Դիլիջանն ավելի զարգացած, գրավիչ ու բարեկեցիկ։
Սիրելի՛ դիլիջանցիներ,
Սիրելի՛ համերկրացիներ,
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների այս առիթով մաղթում եմ բոլորիդ առողջություն, երջանկություն, խաղաղություն և բարեկեցություն։ Թող 2025 թվականը լինի նոր հնարավորությունների, ձեռքբերումների, անձնական ու աշխատանքային հաջողությունների տարի։
Ամանորյա ջերմ բարեմաղթանքներով՝
Դավիթ Սարգսյան
Դիլիջան համայնքի ղեկավար
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий