home
- Welcome to "Dili Tour" informative, touristic, and cultural blog
- «Aregunyan arquniq»
- «Դիլի Տուր Ինֆո»
- Instagram Դիլի Տուր Ինֆո
- ՎԵՐԱԴԱՐՁ ԴԻԼԻՋԱՆԻ․ 20-ՐԴ ԴԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ
- «Photo Tour In Dilijan»՝
- Յութուբ, Դիլի Տուր Ինֆո
- Մեր առաջին բլոգի նախկին տեսքը
- Մենք Տելեգրամում՝ «Dili Tour Info Official»՝
среда, 29 января 2025 г.
ՊՐԵՄԻԵՐԱ, ՌԱԶՄԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԻՄ ՍՈՒՐԲ ՄԱՏՈՒՌ
2025 թվականի առաջին ամսում 4րդ երգի պրեմիերան՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հետևորդների համար։ Այս անգամ առիթ ունենք վայելելու երիտասարդ տաղանդաշատ երգիչ Ռազմիկ Բաղդասարյանի հոգեթով կատարումը։ Մեր շատ սիրելի հետևորդներ, սիրով ձեզ ենք ներկայացնում մեր օրերի տաղանդավոր Աշուղ Նազելու այս չքնաղ՝ <<ԻՄ ՍՈՒՐԲ ՄԱՏՈՒՌ>> ստեղծագործությունը։ ՌԱԶՄԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ -․ «Աշուղ Նազելու այս երգի կախարդող խոսքն ու մեղեդին այնքան ժողովրդական են դարձել, որ կարծես ամեն հայի սրտի աղոթքն է դեպի Աստված։ Աստված պահապան մեր սուրբ Հայրենիքին։» Իր պաշտոնական էջում երգին կից գրել է Ռազմիկ Բաղդասարյանը։ Աշուղ Նազելին այս երգը գրել է՝ 25 տարի առաջ և հենց այս երգով էլ՝ Աշուղ Նազելին 2000 թվականին մասնակցել է՝ «Սայաթ-Նովա» երգի մրցույթին, որտեղ էլ արժանացել է առաջին պատվավոր մրցանակի։ Աշուղ Նազելին շնորհակալություն հայտնեց Ռազմիկին երգը այսքան հոգեթով ներկայացնելու համար։ Դե ժամանակն է որպեսզի մեր հետևորդները ևս վայելեն։ Ձեզ բարի դիտում։ Նյութը հրապարակման ներկայացրեց՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգը։
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий