суббота, 28 сентября 2024 г.

Հանդիպում «ֆիզիկական և մտավոր առողջության պահպանման թեմայով»


Վերջերս՝ «Դիլիջանի համայնքային կենտրոնում»՝ «Balance Rehabilitation Center Dilijan» վերականգնողական կենտրոնը կազմակերպել էր ֆիզիկական և մտավոր առողջության կապի թեմայով սեմինար/հանդիպում։  Հանդիպման ընթացքում վերականգնողական կենտրոնի տնօրեն՝ Հրանտ Սաֆարյանը ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը։  Այնուհետև բանախոսներ՝ Դիլիջանի բժշկական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան Հակոբ Խաչատրյանը՝ «Բալանս վերականգնողական կենտրոնի» կինեզիոլոգ Արամ Կարապետյանը՝ «Բալանս վերականգնողական կենտրոնի» սերտիֆիկացված մերսող Քրիստինե Շահոյանը հանգամանալից խոսեցին՝ «Կինեզիոթերապիա. շարժումը որպես դեղամիջոց», «  Սթրեսի կառավարում. ինչպե՞ս է սթրեսը ազդում Ձեր մարմնի վրա», «Մերսման թերապիա. բուժում մերսման միջոցով» թեմաների շուրջ։  Հանդիպմանը ներկա էին՝ «Դիլիջանի» բժշկական քոլեջի ուսանողներ, հասարակական կազմակերպությունների տնօրեններ, ակտիվ քաղաքացիներ։  Հանդիպման վերջում «Balan
ce Rehabilitation Center Dilijan» վերականգնողական կենտրոնի տնօրեն՝ Հրանտ Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց՝ «Դիլիջանի համայնքային կենտրոնի» տնօրեն՝ Արմինե Հովհաննիսյանին համագործակցության և հյուրընկալության, բոլոր մասնակիցներին ներկա գտնվելու համար։
  Հանդիպման վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն, որնել էլ ավելի ջերմացրեց երեկոն, որի ժամանակել անմիջական զրույցների ընթացքում տեղի ունեցավ խաղարկություն և հաղթող մասնակիցները ստացան զեղչի նվեր քարտեր։  Հանդիպումը անցավ ջերմ և դրական մթնոլորտում, մասնակիցները հեռացան կրկին նոր և ակտուալ թեմաների քննարկման ակընկալիքով։  Նյութը հրապարակման ներկայացրեց՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական առաջին բլոգ Դիլիջանը։

        









 

Комментариев нет:

Отправить комментарий