среда, 22 мая 2024 г.

Դիլիջանցի պատանի երգիչ Դավիթ Մանթաշյանը՝ Հյուսիսային Վենեցիայից վերադարձել է Գրան պրիով և պատվավո՜ր առաջին տեղ մրցանակով

Ինչպես տեղեկացանք՝ Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի ֆեյսբուկյան պաշտոնական էջից, մեր համաքաղաքացի, Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի շնորհալի աշակերտ՝ Դավիթ Մանթաշյանը Հյուսիսային Վենեցիաում կայացած Մանկապատանեկան, պատանեկան և մեծահասակների ստեղծագործության միջազգային մրցույթ փառատոնում ներկայացրել է 2 երգ՝ էստրադային երգ Առնո Բաբաջանյան՝ "Իմ Երևանը" առաջին տեղ և Աշուղական երգ Սայաթ-Նովա Գրան պրի։  «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի ստեղծագործական թիմի կողմից միանում ենք բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթանքներին՝ Դավիթին մաղթելով նորանոր ձեռք բերումներ, մեծ բեմեր և ծափառատ դահլիճներ։  Լուսանկարները՝ Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի ֆեյսբուկյան պաշտոնական էջից։


         


 

Комментариев нет:

Отправить комментарий